«Ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք». Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի տոնի առիթով. «Քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում: Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: Այո′, բոլորի′ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ Երևանը: Սիրելի′ երևանցիներ, անշուշտ, փոխվում են և′ ժամանակները, և′ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն, ինչը, վստա′հ եմ, երբեք ու ոչինչ չի′ կարող փոխել: Ու ես համոզվա′ծ եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար: Իսկ այսօր, բոլորս միասին, լիասիրտ տոնախմբենք «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակն ու Սիրո քաղաք Երևանին մաղթենք հազարամյակների շարունակական երթ: Շնորհավո′ր տոնդ, Երևա′ն»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am