«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման եւ սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված իրավական փաստաթղթեր եւ հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը:
Դրանցում Փաշինյանի հիշատակած 4 տարածքներից առնվազն 2-ը չեն համարում ադրբեջանական։ Խոսքը 1998-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա եւ կնքվել Մոսկվայի կողմից:
Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն»:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը