«Գռեհիկ ու խայտառակ է, երբ ՀՀ վերնախավը խնջույք է անում ադրբեջանցու ռեստորանում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառմանը, երբ արվեստի, մշակույթի մի շարք գործիչներ արժանացան բնակարաններին՝ նշեց, որ դրա կարիքն ամենաշատն ունեցողները տարիներով դիմում են ու չեն ստանում բնակարան:«Քանի որբ երեխա է գիշերը քաղցած քնում, ու արդար չէ նրանց բերանից կտրելն ու վաստակաշատներին տալը»,- նշեց նա: Այնուհետև խոսեց նաև «Սաֆիսա» ռեստորանում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան խնջույքից. «Ադրբեջանցի Թելման Իսմաիլովին պատկանող «Սաֆիսա» ռեստորանում, ով Իլհամ Ալիևի մտերիմն է և ջատագովը, ՀՀ վերնախավը մասնակցում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան խնջույքին: Սա խոսում է այն գռեհիկ ու խայտառակ բարքերի մասին, որը տիրում է Հայաստանի վերնախավում: Նրանք ի վիճակի չեն արձագանքելու ազգային խնդիրներին, որոնք այսօր բազմաթիվ են»:
