Բոյկոտ Բագրատ Եսայանի կնոջ դեմ

Քիչ առաջ hayeli.am-ի խմբագրություն էին զանգահարել Երևանի թիվ 17 հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ դպրոցի ուսուցչական անձնակազմից և բողոքում էին, որ իրենց դպրոցում անօրինական կարգով տնօրեն են նշանակել: Բանն այն է, որ հաստատության տնօրենը պետք է ընտրվի մրցութային կարգով` խորհրդի կողմից: Բայց համապատասխան  նիստերը չեն կայացել: Իսկ այդպիսի դեպքերում կարգը նախատեսում է, որ տնօրեն նշանակելու իրավունքը վերապահվում է նախարարին: Թեկնածուները երեքն են եղել` Վերգինե Եսայանը (Երեւանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը (Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ՝ նախկին տնօրենի դուստրը) եւ Մարինե Աղաջանյանը (Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն): Նրանք համոզված են, որ կրթության եւ գիտության նախարարությունն ուզում է ամեն գնով այս դպրոցի տնօրեն նշանակել դաշնակցական, կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին։ «Օրենքով նշված մրցույթները տեղի չեն ունեցել: Որոշել են և նշանակել տնօրեն: Այս պահին գործը դատարանում է»,- ասաց ուսուցչուհիներից մեկը, սակայն չցանկացավ նշել անունը: Ծնողներից մեկն էլ նշեց, որ դպրոցի խորհրդի նիստերը անընդհատ հետաձգվում էին նախարարության միջնորդությամբ. «Խորհրդի չորս նիստ տապալվել է։ Եթե նիստերը կայանային, ապա իրենք էլ էին վստահ, որ իրենց թեկնածուն չի անցնելու»: Նշենք, որ Երևանի թիվ 17 հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ դպրոցը բազմիցս հայտնվել է ուշադրության կենտրոնում, նախկինում ևս ծնողներն ու ուսուցչական կազմը բողոքել են տնօրենից: Վերգինե Եսայանը ՀՀ ԿԳ նախարար  Լեւոն Մկրտչյանի ՀՅԴ-ական խորհրդական Բագրատ Եսայանի կինն է:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am