Դատավորն զգուշացրեց, Սեֆիլյանն էլ՝ լռեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Դահլիճ բերվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Դատավորն զգուշացրեց, որ եթե ուզում է հայտարարություն անել, ապա պետք է պահպանի կարգը և կանգնած դիմի դատարանին։ Սակայն Սեֆիլյանը հայտարարություն չարեց, նրա փոխարեն հայտարարությունն ընթերցեց Տիգրան Հայրապետյանը, ըստ որի՝ լիազորեց Արա Զաքարյանին և Տիգրան Հայրապետյանին՝  նաև իր բացակայության ժամանակ ներկայացնել շահերը։ Այս հայտարարությունից հետո հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, որը ներգրավվել է որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, հեռացավ նիստերի դահլիճից։ Տիգրան Հայրապետյանն այնուհետև միջնորդեց Ժիրայր Սեֆիլյանին՝ պարզաբանել իրեն առաջադրված մեղադրանքի բնույթն ու հիմքերը, որից հետո դատավորը գնաց խորհրդակցության: Տաթեւիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց Սեֆիլյանի փաստաբանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է։ Տիգրան Հայրապետյանը նոր միջնորդություն ներկայացրեց Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Նա նշեց, որ արդեն նախաքննությունը ավարտվել է, դատաքննության ժամանակ Սեֆիլյանը չի կարող խոչընդոտել գործի քննությունը։ Փաստաբանը նաեւ ասաց, որ Սեֆիլյանի կենսագրության մեջ չկա որեւէ կետ, որով նշվի, որ խուսափելու է դատավարությունից։ Մեղադրողը առարկեց՝ նշելով, որ միջնորդությունը հիմնազուրկ է, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am