Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր որպես վկա հարցաքննվեց Աշոտ Պետրոսյանը:
Ինչպես ասաց՝ 2013-2014 թթ նա ապրել է Նախախորհրդարանի տրամադրած բնակարանում` Մերգելյան ինստիտուտի մոտ և աջակցել է Նախախորհրդարանին, մասնակցել է նրանց կազմակերպած ցույցերին:
Վկան պատմեց, որ քննիչներ են այցելել իրեն, որից հետո մեղադրողը նրան հարցրեց, թե քննիչների հետ ընթերականներ եկե՞լ են, վկան պատասխանեց, որ չգիտի՝ ընթերական ինչ է։
Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վկային կոչ արեց հարցերին հստակ պատասխանել։ Գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը առարկեց` նշելով, որ դատարանը ճնշում է գործադրում վկայի նկատմամբ։
Տաթեւիկ Գրիգորյանը վկային հարցրեց` դատավորի կողմից ճնշում զգացե՞լ է։ Աշոտ Պետրոսյանը պատասխանեց` դատավորը դո՞ւք եք։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը