Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլո անունով մեկը կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի: Ահաբեկիչներն այս մասին պատմել են հարցաքննությնա ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։
«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև...», - պատմել է մեկ այլ մեղադրյալ: