Արագածոտնի մարզում 55-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ծառայություն կատարող ՃՈ աշխատակցին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաբյուր գյուղի բնակիչ՝ 55-ամյա Աշիկ Սարգսյանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, 51-ամյա Վարդգես Թադևոսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, սակայն չի բացառվում, որ մարզի դատախազի ցուցումով դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am