Հրաժարականի եւս մեկ հիմնավոր պատճառ․ Սերժ Սարգսյանը՝ երկընտրանքի առջեւ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետեւ նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն եւ մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր: ԱՄՀ-ի գնահատականը Կարեն Կարապետյանի կառավարությանը ոչ մի լավ բան չի խոստանում, մանավանդ, որ հաջորդ տարվա համար տնտեսության զարգացման ավելի համեստ ցուցանիշ է կանխատեսվում: Միջազգային փորձագիտական այս հեղինակավոր գնահատականը վկայում է մեր կառավարության տնտեսական քաղաքականության ձախողման մասին եւ զրոյացնում է կաբինետի այն հավաստիացումները, թե իբր 2017-ի քաղաքականությամբ նախապատրաստվում են հիմքեր, որպեսզի հաջորդ տարվանից տնտեսական աճը բերի զարգացման: Նույնիսկ բարձրակարգ տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ Կարեն Կարապետյանի քաղաքականության ձախողումը գրեթե անխուսափելի է` հռչակված առաջնահերթությունների անկատարության ֆոնին: Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետեւ հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետեւ այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը դա ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձեւավորելն է: Սակայն ԱՄՀ-ի կանխատեսման հատկապես քաղաքական հետեւանքներն են կարեւոր, որովհետեւ 2018-ի համատեքստում դրանք ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից: Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին եւ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց: Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետեւ 2018-ի ապրիլից` վարչապետը նաեւ պետության ղեկավարն է: Իհարկե, գնդակը հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական մեծամասնության դաշտում: Եթե Սարգսյանը որոշի, որ 2018-ի ապրիլին նախագահական նստավայրից տեղափոխվում է կառավարություն, ապա խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, «երկուս» կնշանակի «հինգի» չձգող կառավարությանը: Նման դեպքերում` Բաղրամյան 26-ին թվային աճպարարությունները չեն հետաքրքրում: Հակառակ պարագայում` խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը «լվանալու» են հասարակության ուղեղները` հիմնավորելու համար, որ, օրինակ, տարբեր են կառավարության եւ ԱՄՀ-ի գնահատման չափանիշները, եւ վերջինիս նշած 2.9 տոկոսը համարժեք է, ասենք, հայաստանյան իրականության 5 կամ 7 տոկոսին: Հայաստանում ամեն ինչ հարմարեցված է քաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ` ներհամակարգային կոնսենսուսին, որն էլ, ըստ էության, դառնում է կառավարության կամ կոնկրետ պաշտոնյաների գործունեության գնահատման կամ հեռացման չափանիշ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am