Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտնի «Կովերի պարտեզ» կալվածքում: Այս մասին հայտարարություն է տարածել դիվանատունը, որը սոցցանցի իր էջում ներկայացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը: Ստորև ներկայացնում ենք դիվանապետի հաղորդագրությունը.
«Այսօր, 3 Ապրիլ, 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում սկսած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Կովերու պարտէզ» կալուածէն՝ ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գոյքը, եւ յարձակելով հոգեւորականներու եւ տեղացի հայերու վրայ:
Վտարումը կը ղեկավարէր Ասաֆ Հարէլ անուն սպան:
Երբ սպաներու խումբէն պահանջուած է հայ հոգեւորականներուն եւ տեղացի հայերուն բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանէն որոշում չեն ներկայացուցած եւ շարունակած են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներուն՝ Հայոց Պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործուղութիւնները դադրեցնելու փոձի ընթացքին քանի մը ոստիկաններ շարունակաբար յայտրարած են, թէ եկած են արտօնագիրով, սակայն բնաւ չեն ներկայացուցած յիշեալ արտօնագիրը եւ ըսած են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողներու իրաւունքները»:
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղէմի չորս թաղամասերէն մէկուն: Մենք կ’ակընկալենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ, իբր տրուած է բոլորին Երուսաղէմի մէջ եւ պատասխաններ կը պահանջենք Իսրայէլի ոստիկանութենէն եւ Իսրայէլի կառավարութենէն՝ այսօրուայ իրադարձութիւններուն անոնց մասնակցութեան համար:
Աներկբայ է, որ այսօրուայ սադրանքները Հայկական թաղամասի եւ անոր օրինական հողերու դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերու մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաներու ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւններուն վրայ»:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը