Թրամփը հայտարարելու է, որ Իրանը չի կատարում միջուկային հարցերով կնքված պայմանագրի պայմանները. VOA

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով հայտարարելու է, որ Իրանը չի ենթարվկում միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագրի պահանջներին։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ՝ Թեհրանի հետ հաջորդ քայլերը որոշելու համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Երկար ժամանակ էր խոսք գնում այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է չհաստատել Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային հարցերով համաձայնագիրը։ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաքմասթերը հինգշաբթի օրը հաստատեց դա Կոնգրեսի առջև, երբ հայտարարեց, որ Թրամփը կայացրել է վերջնական որոշում, որոշում այն մասին, որ ԱՄՆ-ը չի հաստատում գործարքը։ Թրամփը պաշտոնապես այս մասին կհայտարարի ուրբաթ օրը։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ որոշելու համար, թե արդյոք Ամերիկան վերսկսում է պատժամիջիցներն ընդդեմ Թեհրանի, թե ոչ։ Հիշեցնենք, որ պատժամիջոցները դադարեցվել էին գործարքը ստորագրվելուց հետո։ Նախագահի կուսակից կոնգրեսականներից շատերն են ասում, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, թե ավելի լավ կլիներ, որ գործարքը մերժելուց հետո հենց Սպիտակ տունը մատնանշեր հետագա քայլերը։ «Նախագահը պիտի փաստեր բերի, պիտի բացատրի, թե ինչ է նշանակում իր որոշումը ու ինչ չի նշանակում։ Ի վերջո, թող ինքն էլ ցույց տա դրանից սպառնացող վտանգներից խույս տալու ճանապարհը», ասումէ կոնգրեսական Ռոյսը։ Իրանի հետ կնքված միջազգային գործարքից դուրս գալու հանգամանքը կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի հեղինակությանը։ Նույն հանձնաժողովի Դեմոկրատական կուսակցությունից ավագ կոնգրեսական Էլիոթ Էնգելը շեշտում է, որ Միացյալ Նահանգները պիտի հավատարիմ մնա իր խոսքերին. «Եթե մենք դուրս գանք գործարքից, Իրանը կստանա միջուկային իր ծրագիրը վերսկսելու լիակատար ազատություն»։ Նախկին նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանի համոզմամբ, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը կարող է միջազգային ասպարեզում դառնալ ճնգնաժամի պատճառ։ Նրա խոսքերով, դրանից հետո ծիծաղելի կլինի մտածել հյուսիսկորեացիների հետ միջուկային ճգնաժամը լուծելու մասին։ Թրամփի վարչակազմը հունվար ամսից ի վեր երկու անգամ արդեն իսկ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնում համաձայնագրին, սակայն այս անգամ նախագահը ուզում է քար նետել այն գործարքի վրա, որը նրան հենց սկզբից դուր չի եկել։ Ամերիկյան համալսարանից Ջոշ Ռովների խոսքերով, հստակ չէ, թե արդյոք Կոնգրեսն ուզում է նոր բանակցություններ սկսել Իրանի հետ, թե ոչ։ Սակայն պարզ է, ասում է նա, որ նոր բանակցությունների Իրանը չի գնալու։ «Ես խնդիրը լուծելու համար անելու եմ այն, ինչը ճիշտ է ԱՄՆ-ի համար և ինչը ճիշտ է ամբողջ աշխարհի համար», հայտարարում է Դոնալդ Թրամփը, իսկ փորձագետներն ավելացնում, «եթե նույնիսկ խնդրի լուծման այս տարբերակը կարող է լինել ցավոտ ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ աշխարհի համար»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am