«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը հոդված է հրապարակել՝ «ծանր վիրավորանքի» հոդվածն ապաքրեականացնելուց հետո կրկին քրեական օրենսգրքում այն գաղտագողի խուլիգանության հանցակազմի մեջ ներառելու առնչությամբ,որը ներկայացնում ենք ստորև․

«2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն` ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում:

Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին:

«Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

Ինչ է ստացվում. փաշինյանական ռեժիմն օր-օրի սասանվող իշխանության հիմքերի ամրապնդման և հանրության արդարացի զայրույթի զսպման համատեքստում մոգոնել էր «ծանր վիրավորանքի» հոդվածը: Հետագայում, արևմտյան միջազգային կառույցների ճնշումների ներքո, այն ապաքրեականացվեց, իսկ այժմ վերակենդանացվել է քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի շրջանակներում: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունն ու երկու ամսով կալանավորումը իշխանությանն ուղղված քննադատական խոսքի համար լավագույն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները ոչ միայն որոշել են ակնհայտ ռեպրեսիվ գործիքակազմով ճնշել ազատ խոսքը, այլ նաև «մանկական շուստրիությամբ» փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացնելով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում»։

Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն. Թաթոյան Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք. Լուկաշենկոն՝ Պուտինին Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար ԱՄՆ-ն և Թուրքիան էներգետիկ ոլորտում համաձայագիր են ստորագրել Ո՞վ է բռնելու Ադրբեջանի ձեռքը, եթե մի օր հայտարարեն, որ հայերը չեն կատարում պայմանագրային պարտավորությունները ու դիմեն կոշտ քայլերի. Արման Գրիգորյան «Լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը». Աբրահամյան Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է․ Ադրբեջանի ԱԳՆ Գերիների հարցով Ադրբեջանի հետ դեռ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին, բայց՝ պայմանով․ Պուտին Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Սա ըստ էության ո’չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված. Արա Պողոսյան Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Իսրայելը hրթիռակnծել է Դամասկոսի արևմտյան Տումար շրջանը, ուր բնակվում են նաև հայ ընտանիքներ. «Գանձասար» Շինծու ու քաղաքական հրահանգով կարված այս գործը ուշ թե շուտ թղթե տնակի պես փլուզվելու է․ Արամ Սարգսյան Իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը․ Սևակ Հակոբյան Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին. ԵԽ Թրամփի օրոք ԱՄՆ-ում ձերբակալվել է 47.600 միգրանտ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am