Երևանն ու Մոսկվան վիճաբանում են, բայց ամուսնալուծությունը դեռ տեսանելի չէ

Հայ-արեւմտյան հարաբերությունների ուղու վրա նոր բազմաքայլ ինտրիգ է ստեղծվում։ Դրա սկիզբը նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։ Բրիֆինգի ժամանակ նա հայտարարել է` «մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում (Անդրկովկասում) արդար եւ արժանապատիվ խաղաղության համար պայմանների ստեղծումը, եւ «կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը բանակցությունների սեղանն է»: Բայց միեւնույն ժամանակ նա հավելել է՝ «չկան ոչ մի դիվանագիտական բանակցություններ, որոնց մասին կարելի է ազդարարել»։

Բայց չէ՞ որ ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետի, Բլինկենի եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ։ Ստացվում է՝ ԱՄՆ-ն այդ գագաթնաժողովը դուրս է բերում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման կոնտեքստից։ Թերեւս պատահական չէ, որ հենց այս պահին Հայաստանի արտգործնախարարն արգենտինական Todo Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ «մենք հավատում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելը հնարավոր է», բայց «կան բարդություններ, կան խնդիրներ»:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ գլխավոր բարդությունը հետեւյալն է.տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատում՝ 1991թ. Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին անցած տարվա աշնանը Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին փաստաթուղթ ստորագրելով՝ գործել է միակողմանի՝ իր ուսերից գցելով Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Ճիշտ է, այդ ակցիան որոշակիորեն ակտիվացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակ հարթակներում, որոնք ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո արդեն չորս տարի ոչ մի արդյունք չեն տվել, իսկ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին, առավել եւս առանց Ադրբեջանի մասնակցության, խաղաղության պայմանագրի խնդիրը չի դիտարկվի։ Ի՞նչ է ստացվում:

Ռուս փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում վարկած կա, ըստ որի՝ Երեւանը ձգտելու է հարցեր բարձրացնել եւ հասնել իր տնտեսական անվտանգության փաստաթղթային ձեւակերպմանը ԵՄ-ի հետ համագործակցության ակտիվացման միջոցով՝ խաղարկելով ռուսական «խաղաքարտը»։ Այդ խնդիրները հենց Եվրահանձնաժողովի եւ ֆոն դեր Լյայենի իրավասության ներքո են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանը այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր է համարում»: Եվ կրկին պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը նման իրավիճկում որոշեց հիշեցնել, որ «չնայած տնտեսական սերտ հարաբերություններին, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ խնդիրները հնարավոր չէ թաքցնել, եւ նրանց միջեւ տարաձայնություններ կան»։

Ինչ վերաբերում է Բլինկենի գագաթնաժողովին մասնակցելուն, ապա դա բացատրվում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններ մշակելու ԱՄՆ ձգտմամբ, թեեւ Արարատ Միրզոյանն ասում է՝ «Երեւանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի դրվում»: Դրանից հետեւում է եւս մեկ հետեւություն.ԵՄ-ն ի վիճակի չէ հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, իսկ ԱՄՆ-ն, ըստ Միլլերի, չի դիտարկում, գուցե հանել է այդ հարցը եւ դժվար թե Բլինկենը Նիկոլ Փաշինյանին «պատվիրի» Հայաստանից ռուսական բոլոր ռազմական կառույցների ամբողջական դուրսբերումը։

Մեկնաբանելով նման իրավիճակը՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Թոֆիկ Զուլֆիգարովը պնդում է, որ «Երեւանը տարօրինակ խաղ է վարում» եւ կոչ է անում Բաքվին «չշտապել հաշվել Մոսկվայի հետ Երեւանի հայկական տարբերոկաով ամուսնալուծության» դիվիդենտները», ամպագոռգոռ եզրակացություններ «չանել այն բանից, որ «Զվարթնոց օդանավակայանից մի քանի տասնյակ սահմանապահ-անվտանգության աշխատակիցներ հեռացվում են», եւ հայտարարություններ են հնչում անգամ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին»։ Ըստ Զուլֆիգարովի՝ Երեւանը լռում է հետեւյալ կետերի շուրջ՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա, Զվարթնոցում տեղակայված ավիախումբ, համատեղ հրամանատարություն ունեցող հայ-ռուսական զորքերի համատեղ խումբ, համատեղ ՀՕՊ՝ միասնական հրամանատարությամբ, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ջոկատներ, որոնք հսկում են Հայաստանի բոլոր սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ «պայմանական»։ Վերջապես, հարյուրավոր տնտեսական պայմանագրերի մասին, ներառյալ բազմակողմ պայմանագրերը ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում։

Նշելով նաեւ հայկական բանկերի որոշումը դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը «ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման եւ պատժամիջոցների սպառնալիքների» արդյունքում, «Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն աշխատել ռիսկերի հեջավորման եւ բանկային ոլորտում իրավիճակի շտկման ուղղությամբ», հայտարարել է Հայաստանի խորհրդարանում տարածաշրջանային եւ Եվրասիական հարցերի հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը: Ընդ որում, Ռուսաստանը սուր եւ բացասաբար է արձագանքում Երեւանի բացահայտ դեմարշներին, բայց միայն բանավոր պարսավանքների մակարդակով, ասում է խորհրդարանականը, նա սպասում է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն չեն կարող Հայաստանին տալ այն, ինչ կարող է տալ Երեւանը: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության ուժեղ աճը պայմանավորված է եղել Եվրասիական միությանը երկրի անդամակցությամբ, ասել է Հակոբյանը, վերջին տարիներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը «ամենասրընթացներից են եղել աշխարհում, իսկ Ռուսաստանի հետ առեւտուրը Հայաստանից արտահանումն աճել է կրկնակի եւ ավելի»:

Եվս մեկ կետ. եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից պահանջում էր հստակեցնել սահմանների հարցը, ապա նա ստացավ պատասխան, որ կազմակերպությունը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում իր ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների սահմաններում, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Իսկ դա այժմ քննարկման առարկա է Երեւանի եւ Բաքվի միջեւ։

Եթե դա իսկապես այդպես է, ապա Բրյուսելի գագաթնաժողովի շուրջ առկա ողջ աղմուկն ավելի շատ «առեւտրային գործողության» նշաններ ունի, ինչը պոտենցիալ կերպով վերացնում է Հայաստանի խնդիրներն Իրանի, Թուրքիայի, մասամբ Ռուսաստանի հետ եւ նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ մտցնում այլ աշխարհաքաղաքական հարթություն։ Բաքվի համար նեղանում է արեւմտյան ուղղությամբ մանեւրելու տարածքը, եւ նրա համար ավելի դժվար կլինի ուժի դիրքերից հանդես գալ՝ չխախտելով միջազգային նորմերը։

Այո, Նիկոլ Փաշինյանը «խաղ» է վարում, փորձում է տարածաշրջանում որոշակի խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, կախվում է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ՝ ուրիշներին պարտադրելով իր, այսպես կոչված, «ռազմավարական գործընկերությունը»։ Ի պատասխան Մոսկվան, ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, սենատոր Գրիգորի Կարասինը, «ուշադիր հետեւում է Երեւանից հնչող բոլոր հայտարարություններին»: Բայց չի բացառվում, որ Հայաստանի ներկայիս արեւմտամետ կուրսն իրականում այն տարրն է, որով նա ակնկալում է որոշակի դիվիդենտներ ստանալ արեւմուտքում, իսկ Ռուսաստանի նկատմամբ ստիպել նրան փոխել իր քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ: Գաղափարն օրիգինալ է, բայց դրա իրագործումը պահանջում է լուրջ ռեսուրսներ եւ դիվանագիտական մեծ պատրաստվածություն, որն այսօր Երեւանը չունի։ Սակայն հետագա զարգացումների վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է։

Ստանիսլավ Տարասով

դիտվել է 563 անգամ
Լրահոս
1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am