Միջազգային ներդրողները գումարային պահանջներ ունեն ՀՀ կառավարությունից

2016-2024թթ ընթացքում ՀՀ-ի դեմ հարուցվել է 8 միջազգային արբիտրաժային գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Արբիտրաժային վճիռ կայացվել է 2 գործով, երկուսն էլ՝ հօգուտ ՀՀ-ի, սակայն հետագայում դրանք վիճարկվել են ու չեղարկվել:

«Նշված գործերից մեկը մասնակի և հայցվորներից մեկի մասով չեղյալ է ճանաչվել, իսկ երկրորդ արբիտրաժային վճռի վերաբերյալ առկա է ընթացիկ չեղարկման վարույթ։ Գործերից մեկով հայցվորը հրաժարվել է հայցից և գործի քննությունը շարունակել համապատասխան ներպետական դատարանում»,- հայտնել են գրասենյակից՝ նշելով, որ 5 արբիտրաժային գործերը գտնվում են ընթացքի մեջ։

Սակայն Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից խուսափել են ասել, թե որ միջազգային ներդրողներն են ընդդեմ Հայաստանի արբտրաժային հայցեր ներկայացրել և այդ գործերով գումարային ինչ պահանջ է ներկայացվել ՀՀ կառավարությանը:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունն ել արդեն հայտնել է իր այդ մտադրության մասին: Նշված գործերով պարտվելու դեպքում խոսքը լինելու է հարյուրավոր միլիոնների դոլարների փոխհատուցման մասին։

Միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է CMS, Steptoe & Johnson, Alliance Law Partners, Baker McKenzie, Lalive, Foley Hoag միջազգային իրավաբանական գրասենյակներին, որոնց վրա, կարելի է ասել․ ատղաբաշխական գումարներ են ծախսվում:

«2019 թվականի սեպտեմբերին Գրասենյակի ստեղծումից ի վեր որոշում է կայացվել չներգրավել տեղական իրավաբանական գրասենյակ՝ հաշվի առնելով, որ, ի թիվս այլնի, ՀՀ իրավական համակարգին առնչվող հայցերի առնչությամբ խորհրդատվություն տրամադրում է Գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունը»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ՀՀ շահերը լավագույնս և որակյալ ներկայացնելու համար միջազգային խորհրդատվական ընկերություններին ընտրելիս ներկայացված գնառաջարկին զուգահեռ՝ հաշվի են առնվում հետևյալ առանցքային չափորոշիչները․ «Ընկերության, ինչպես նաև ընկերության իրավախորհրդատուների մասնագիտական փորձառությունը՝ հատկապես պետությունների ներկայացուցչության փորձն այս ոլորտում, որի առնչությամբ վեճը ծագել է, ինչպես նաև առաջարկվող թիմերի անդամների կրթական և մասնագիտական որակավորումները։

Դիտարկվում են նաև հայտ ներկայացրած ընկերությունների դիրքը միջազգային իրավախորհրդատվական գրասենյակների հայտնի վարկանիշային դասակարգումներում, ինչպես նաև գրասենյակների առկայությունը այն երկրներում, որոնք կարևոր են, ի թիվս այլնի, արբիտրաժի վայրի և արբիրաժային վճռի կատարման տեսանկյունից։ Ուշադրություն է դարձվում նաև նախկին գործերով տվյալ ընկերության հետ ունեցած համագործակցության փորձին, հատկապես եթե նոր գործը փոխկապակցված է նախկինում ծագած որևէ վեճի հետ, որի շրջանակներում ընկերությունն արդեն ներկայացրել է ՀՀ շահերը։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս գին-որակ հարաբերակցության հաշվառմամբ ձեռք բերել ծառայությունների լավագույն տարբերակը»։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am