ՀՀ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում Արցախի ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակով քայլեր ձեռնարկել։

«Դա պիտի անեն կոնկրետ շահագրգիռ կողմերը, որոնց ձայնը լսելի և ազդեցիկ կարող է լինել. մասնավորապես, Հայաստանի իշխանությունները, որոնք դա անելու համար որոշակի հնարավորություններ ունեն։ Այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են մեր ռազմաքաղաքական վերնախավի հասցեին, ակնհայտ սուտ ու կեղծիք են, ինչին կարծես թե ոչ մեկը չի հակառակվում։ Չեմ կարծում, որ այս պարագայում մեր ձայնը կարող է որևէ ազդեցություն ունենալ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավորը։

Հարցին՝ Ադրբեջանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հնարավորինս երկար պահելով՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանել է՝ թշնամին տարբեր խնդիրներ է փորձում լուծել․ «Նախևառաջ, դա իր ոճի մեջ է։ Ամենակարևորը շանտաժն է, որովհետև լուր են դաշտ նետել, թե հարցաքննվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչը շանտաժ է՝ ուղղված բոլորիս։ Բոլորը խառնվել էին, անհանգիստ էին՝ առանց գիտակցելու, որ դա մարդու հիմնարար իրավունքների խախտում էր և որևէ կերպ չէր կարող իրավական հետևանքներ ունենալ»,- ասել է նա։

Մետաքսե Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանում մեզ համար անպատկերացնելի պայմաններում է գտնվում, նրանց նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում ․ նման պայմաններում անհնար է պնդել, որ Ադրբեջանը կեղծիքը չի ներկայացնի որպես իրականություն։

Մեկ այլ հարցի՝ Հայաստանի իշխանությունների քայլերը բավարա՞ր չեն՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանել է՝ նրանց կողմից ընդհանրապես քայլեր չկան։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am