Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ЛАДА-ն, Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, կա 7 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մեկին՝ դեպքի վայր ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am