Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները. Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի աշխատող Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքում գրառում է արել համալսարանի ռեկտորի գործունեության մասին՝ վերնագրելով այն «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները»: Գրառման մեջ նշված է. «Մեկ տարի առաջ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր նշանակվեց մեկը՝ Սահակ Մինասյանը, ով բացարձակ չի պատկերացնում ինչ բան է բարձրագույն կրթությունը, սակայն շատ լավ պատկերացում ունի մեծ գումարներ աշխատելուց:Մեկ տարվա մեջ սույն անձը ոչ միայն անիմաստ և ոչ նպատակային շինարարությունների միջոցով փոշիացրեց ժառանգած 500 միլիոն դրամից ավել գումարը, այլև, ապօրինի որոշումներ ընդունելով, փորձեր կատարեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին հարստանալ՝ներդնելով Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը,թերբեռնված կուրսերի լսարանային ժամերն էլ կրճատելով 50%-ով: Նպատակը՝դասախոսին չվճարելն էր: Ասում են,որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինասյանին ռեկտոր է նշանակել նաև պայմանով, որ նա Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը օրինակելի էր դարձնելու՝ ձերբազատվելով նաև կաշառակերությունից: Գյումրիում ով իմացավ այս վարկածը,ամենամեղմ արձագանքը՝քմծիծաղն էր: Իսկ թե ինչպես է ռեկտոր Մինասյանը պայքարում կաշառակերության և հովանավորչության դեմ,կարելի է օրինակ բերել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները:Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել,որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է ԲՈՒՀ-ում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ: Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին,որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր,բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը): Զավեշտն այն է,որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա,Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չի հատկացվել:1-ական պետպատվերի տեղեր տրամադրվել է Ֆիզիկա,Աշխարհագրություն և Քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտություններին: 2-3 պետպատվերների տեղեր էլ հատկացվել է շատ այլ բաժինների,որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել: Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 7 տեղ,Նախնական զինվորական պատրաստություն՝ 7 տեղ, Դիզայն՝ 4 տեղ, Համակարգչային գրաֆիկա՝ 4 տեղ, Դեկորատիվ կիրառական արվեստ՝ 4 տեղ: Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով,որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները: Ընդունելության արդյունքում պարզվեց,որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով: Հետաքրիր է,որևէ մեկն ուսումնասիրել է շուկայի պահանջարկը,թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժեշտ ե՞ն:Այնպիսի տպավորություն է,որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը Կոկո Շանելների և Սալվադոր Դալիների դարբնոց է դարձնելու:Կոռուպցիայի և հովանավորչության «հոտ» է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս: Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ,իսկ իրավագիտությանը՝ 0, այն դեպքում,երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավել է: Հարց է առաջանում՝ ինչու՞:Պարոն Մինասյանը բնավ էլ մարշալ Բաղրամյայններ և ծովակալ Իսակովներ պատրաստելու նպատակ չունի: Պատասխանը շատ պարզ է: ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են: Ընդունվողներից մեկը՝տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է: Այսինքն`այդ 8 տեղը հատուկ է տրամադրվել, որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստարտուրա տարկետման իրավունքով: Այլ մասնագիտությունների պարագայում ռեկտոր Մինասյանը այդքան առատաձեռն չի գտնվել: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է: Թվերը և փաստերն ապացուցում են հակառակը:Ինչ վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության բազային հենքին, ապա այս հանգամանքը ռեկտորին բացարձակապես չի հետաքրքրքում. նրան ինչ, որ բակալավրի շրջանավարտը, օրինակ քիմիա մասնագիտությամբ, ընդունվում է մագիստրատուրա այնպիսի մասնագիտությամբ, որտեղ կապը բակալավրի շրջանավարտի որակավորման հետ 100%-ով համադրելի չէ: Փաստորեն` ռեկտորի միջամտությամբ և հետագա հովանավորությամբ մագիստրատուրա ընդունվածների գերիշխող մասը երկու տարում ձեռք են բերում մագիստրոսի որակավորում` կրթության որակը դարձնելով զրո: Փոքր քաղաքում ամեն ինչ իմացվում է շատ արագ, իսկ համապատասխան կառույցները քաղաքում քնած են: Հ. Գ. Տեղին է նշել, որ 2017 թվականի ապրիլի 20-ի Կառավարության նիստին (տե´ս https://www.youtube.com/watch?v=DZ7SCK8AbFw ), երբ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում բուհերի անվճար տեղերը, վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե ի՞նչ վերլուծություն եք արել անվճար տեղերի նման քանակ ներկայացնելու համար, փոխնախարարը չկարողացավ պատասխանել: Վարչապետը լավ էր հասկանում, որ սոսկ թվերով բուհերի համար անվճար տեղեր ունենալը հղի է կոռուպցիոն ռիսկերով»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am