Երաշխիք կա՞, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները

  «Ինչպես կարելի է խոսել բանակցություններում առաջընացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն Փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջզգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն։ Նա կարող է ստորագրությունը դնել այդ համաձայնության տակ և վաղը չկատարել», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝նշելով, թե երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները։ «Բանակցություններում տեղում դոփելն էլ պայմանավորված է նրանով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն ի պատասխան ինքնորոշմանը։Եվ առ այսօր այդ քաղաքակաքնությունից չի հրաժարվում», - ասաց նա։ «Մենք պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթութուն, մեկը վերաբերում է ռազմական գործողություններ չվերսկսելուն, մյուսը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը՝ ակնհայտ է, որ եռանախագահները առաջին հերթին շեշտադրումը դնում են վստահության մթնոլորտի վրա։ Ցավոք, դեռ կարգավորման հարցում առաջընթաց չի արձանգրվում և այսօր առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է»։ «Սա էլ  նշանակում է, որ Ադրբեջանի սադրանքներին պետք է վերջ դրվի:Կամ Ադրբեջանին պետք է բերել այդ կառուցողական դաշտ, կամ էլ պետք է երաշխիքներ լինեն։ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենը անվերջ շարունակվել չի կարող:Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե «այ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց»,-ասաց նա: «Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամի հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։Հիմա հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելույունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են և միջնորդ լինելով հանդերձ՝ լինում է ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, թե Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել այդ ձևաչափից։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am