ՀԽ-ն թանկացումների հետ կապված կդիմի կառավարություն

Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ:

Այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Սպառողների միություն»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթևացման ուղիները և, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երևույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաև բենզինի շուկաներում:

Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի՝ մասնավորապես Նորզելանդական կարագի գների բարձրացմամբ: Նշվել է, որ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիս ամսից, սակայն այն դեռևս ընթացքի մեջ է, և հնարավոր է՝ թանկացումը շարունակվի:

Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարևորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու և այդ ոլորտը հետևողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով տեղական թարմ մսի գների բարձրացմանը, խնդրի հիմնական պատճառը համարել է խոտի արտադրության ծավալների նվազումը՝ կապված երկարատև ու ծանր ձմեռվա հետ, ինչի հետևանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին և այլն: Բացի դա, եղել է անասնագլխի քանակի անկում: Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր և խոշոր եղջերավոր  անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է: Փոխնախարարը նշել է, որ հայկական տեղական միսը որակապես բավականին բարձր է, այդ պատճառով էլ արտահանման ծավալները աճում են:

Եթե կարագի ու մսի գների բարձրացման պատճառները պարզաբանվել են և բացահայտվել որոշակի օբյեկտիվ գործոններ, ապա հասկանալի չի եղել բենզինի գնի բարձրացման պատճառը: Պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվար ամսից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ իրենք ուսումնասիրել են մատակարարների փաստաթղթերը, ըստ որոնց՝ բենզինի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ: ՏՄՊՊՀ ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր չէ գնահատել, թե ինչու է ներկրողը բենզինը ձեռք բերում ավելի թանկ գնով, քան նախկինում: Միաժամանակ, ՀԽ հարցմանն ի պատասխան՝ նշվել է, որ Ռուսաստանում, որտեղից ձեռք է բերվում բենզինի հիմնական մասնաբաժինը, գների բարձրացում չի նկատվել: Այս համատեքստում ՀԽ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հարցն առանձին քննարկել նաև ներկրողների հետ:

Քննարկելով մի խումբ ապրանքների գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ Հանրային խորհրդի անդամները գտել են, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն պետք է վերահսկի և վերլուծի իրավիճակն ու միտումները, գտնի շուկայական ճկուն մեխանիզմներ ազդելու գների կարգավորման վրա, մշակի համապատասխան նոր ռազմավարություններ և ուղղորդված քաղաքականություն գյուղատնտեսության և տեղական արտադրության զարգացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով տեղական շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը, այլ նաև համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի հնարավոր թանկացումները բնակչության հատկապես խոցելի խավի համար զգալի չլինեն և ինչ որ կերպ փոխհատուցվեն:

Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ կուսումնասիրի քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am