Աբասը կայցելի Գազայի հատված
ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Զաքարիա ալ Աղան հայտնել է,որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեւորվի Գազայի հատված: Ափամերձ միջատարածք այդ այցը Աբասի համար առաջինը կդառնա վերջին տասը տարվա ընթացքում: «Աբասը Գազայի հատված կայցելի ոչ թե հյուրի, այլ նախագահի կարգավիճակով՝ արագացնելու հաշտության գործընթացը ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ հակամարտող խմբակցությունների միջեւ»,-ասել է Ramallah News տեղեկատվական պորտալը: Մեկ ամիս անց Կահիրեում կհավաքվեն պաղեստինյան բոլոր շարժումների ներկայացուցիչները, եւ Աբասը ներկա կլինի այդ հանդիպմանը,ասել է նա: Հոկտեմբերի 12-ի առավոտյան Կահիրեում ավարտվել են ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները, որոնք նպատակամղված էին կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերմանը: Ալ Աղան դրանք բնութագրել է որպես «բարդ, բայց արդյունավետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
