«Օգնենք մարդկանց՝ ստեղծել, արարել ու չարտագաղթել»․ Մայր Աթոռի հմտությունների զարգացման եւ այլ ծրագրերը՝ նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար. Aravot.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններում օրվա ընթացքում եռուզեռ է տիրում։ Էջմիածին քաղաքի եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Հայորդաց տներում տեղակայված բարեգործական ճաշարաններում օրական մեկ անգամ տաք սնունդ ստանալու հնարավորություն ունեն սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Մայր Աթոռի Սոցիալական աջակցության գրասենյակի ծրագրերից օգտվում են ինչպես սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքները, միայնակ ծերերը, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Սոցիալական ծառայության գրասենյակի վարչական խորհրդի ատենապետ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանը մեզ հետ զրույցում ասում է՝ երբ խոսում ենք բարեսիրական մշակույթի մասին, պետք է հիշենք, որ այն հայ եկեղեցու կյանքում առկա է եղել, սկզբնավորվել է դեռեւս 4-րդ դարից սկսած։ Սրբազանի խոսքով՝ առհասարակ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի առաքելությունն է ձեռք մեկնել բոլոր տեսակի խոցելի խմբերին, որոնք կարիքի մեջ են։

Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո գրասենյակի աշխատանքի բնույթը փոփոխություն է կրել։ Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին երկու ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս հատկացվել են 100 հազարական դրամ, կենցաղային իրեր, այլ անհրաժեշտ պարագաներ։ Գրասենյակի ծրագրերի շահառուներին ընտրում են համայնքապետարանների հետ աշխատելով։


Հարցին, թե շարունակակա՞ն է լինելու արցախցիներին դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանը պատասխանում է․ «Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, ըստ այդմ կորոշենք՝ կարճաժամկետ ծրագրերի վրա կենտրոնանալ, միջնաժամկետ, թե՞ երկարաժամկետ»։ Իսկ միջնաժամկետ հատվածի համար մտածում են նաեւ հմտությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր իրականացնել։

Արաբկիրի Հայորդաց տանը տեղակայված բարեգործական ճաշարանից օրվա ընթացքում օգտվում է մոտ 100 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել շահառուների քանակը։ Սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն Ազատուհի Սիմոնյանն ասում է, որ փորձելու են բարեգործական ճաշարանների ծրագրում ներառել նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Սոցիալական աջակցության գրասենյակն առաջիկայում նախատեսում է հմտությունների զարգացման ծրագրեր իրականացնել Արցախից բռնի տեղահանված, պատերազմից տուժած անձանց համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտանիքի եկամուտն ապահովել։ Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ ծրագրերը միտված են նրան, որպեսզի դժվարին իրավիճակում հայտնված արցախցիները չմտածեն Հայաստանի Հանրապետությունից արտագաղթելու մասին, լուծեն իրենց զբաղվածության, ինքնազբաղվածության հարցերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասում է՝ սոցիալական ծառայության բուն նպատակը դժվարության մեջ գտնվող մարդուն օգնության ձեռք մեկնելն է, բայց միեւնույն ժամանակ նպատակն է օգնել, որպեսզի այդ մարդը կարողանա ինքնուրույն լինել, կախվածության մեջ չլինել որեւէ բարերարից։ 2020 թվականից հետո Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի մոտ 90 տոկոսն ուղղված է արցախցիներին օգնելու ընթացքում։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am