Ոստիկանությունն իր ուղեցույցի կիրառման վերլուծություն չի կատարել. ՀՔԱՎ

ՀՀ Ոստիկանությունը մինչ ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունները մշակեց և հանրային քննարկման ներկայացրեց «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» նախագիծ, որով սահմանվում են ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների լիազորություններն ու պարտականությունները: ՀՀ Ոստիկանության նախաձեռնությամբ 2017 թ. փետրվարի 2-ին կազմակերպված հանրային քննարկման ժամանակ Ուղեցույցի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին քաղհասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ուղեցույցն ավելի ուշ հաստատվեց և կիրառվեց ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Հաստատված Ուղեցույցի համաձայն`  ոստիկանները ընտրությունների և քվեարկության ժամանակ արձանագրված խախտումները պետք է գրառեին իրենց «Ծառայողական գրքույկներում»: Ուղեցույցը սահմանում էր նաև ոստիկանների գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու մեխանիզմ, որի  նպատակով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվեց օպերատիվ շտաբ: Երկու ընտրություններից անցել է արդեն չորս ամիս, այդ ընթացքում տեղի են ունեցել նաև տեղական ընտրություններ, սակայն ՀՀ Ոստիկանությունը չի անդրադարձել իր իսկ կողմից հաստատված Ուղեցույցի կիրառման ընթացքում բացահայտված կամ արձանագրված թերություններին: Գուցե Ուղեցույցը արդյունավետ փաստաթուղթ է, և որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: Սակայն նույնիսկ այս կտրվածքով որևէ գնահատական տրված չէ ՀՀ Ոստիկանության կողմից: Այն նախաձեռնողականությունը, որին ականատես եղանք մինչ Ազգային ժողովի ընտրությունները՝ Ուղեցույցի մշակման, նրա նախագծի հանրային քննարկման ժամանակ, չենք տեսնում հետընտրական ժամանակահատվածում: ՀՀ Ոստիկանությունը ոչ միայն ոստիկանների՝ Ուղեցույցով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել, այլև չի փորձել Ուղեցույցի կիրառման, դրա արդյունավետության վերաբերյալ արձագանքներ ստանալ քաղաքացիական հասարակությունից: Պարզ չէ՝ որևէ  վերլուծություն կատարվել է, թե ոչ,  և արդյոք գնահատվել է Ուղեցույցի կիրառման ընթացքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հուլիսի 10-ին նշված հարցերի  վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմեց  ՀՀ Ոստիկանություն: Տեղեկատվական հարցմամբ ակնկալում էինք ստանալ Ուղեցույցի կիրառման վերաբերյալ իրականացված վերլուծության,  «Ծառայողական գրքույկներում» գրառված խախտումների բնույթի, տեսակի, նրանց ուղղությամբ ոստիկանների իրականացված գործողությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ավելին՝ այստեղ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am