Կալիֆոռնիայի անտառային հրդեհների արդյունքում զոհվել է 15 մարդ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Կալիֆոռնիայում ահագնանում են անտառային հրդեհները: Լոս Անջելեսի շրջաններում բնակվող շատ մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից: «Մենք բախտավոր ենք, որ այժմ անվտանգության մեջ ենք: Մնացածը կարող ենք վերականգնել»,- ասում է Անահեմ Հիլս քաղաքի բնակիչ Էրին Վիլյամսը: Կիրակի օրը Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները դեռևս չեն նահանջում՝ վնասելով նահանգի մի շարք շրաններ: Բազմաթիվ մարդիկ տարհանվել են իրենց բնակավայրերից դեպի ավելի անվտանգ վայրեր: «Մենք այժմ օգնում ենք մարդկանց վերադառնալ իրենց տները: Այստեղ են մեր սոցիալական աշխատակիցները, ովքեր շրջում են բոլոր ապաստարաններով և զրուցում մեկ առ մեկ մարդկանց հետ՝ ճշտելու նրանց կարիքները, ծրագրերն ու հնարավոր օգնության միջոցները»,- ասում է Մարինի շրջանի առողջապահության ոլորտի աշխատակից Մեթ Վիլիսը: Տարհանված հաստատությունների շարքում է նաև Սանթա Ռոզ հիվանդանոցը, որը տարհանել է հիվանդներին, երբ կրակը մոտեցել էր հիվանդանոցին: «Մեզ մոտ էին գտնվում մոտ 30 հիվանդներ շտապօգնության բաժնում և 100 հիվանդներ հիվանդանոցում, որոնց թվում կային ծայրահեղ ծանր ու սովորական հիվանդներ, հղի կանայք, երեխաներ: Ամբողջ անձնակազմը մոբիլիզացվել էր: Բոլորը մասնակցում էին հիվանդների տարհանման աշխատանքներին»,- ասել է Սանտա Ռոզ հիվանդանոցի բժիշկ Ջոշուա Վեյլը: Նահանգային իշխանությունները հայտնում են, որ անտառային այս հրդեհների արդյունքում զոհված մարդկանց թիվը աննախադեպ է: Նրանք կարծում են, որ զոհերի թիվը, սակայն, բնական այս աղետի արդյունքում կլինի ավելի մեծ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am