Նոր սկանդալ թուրք-ամերիկյան հարաբերություններում

Մի ձերբակալության պատմություն Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, թե դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Այս հայտարարությունից ժամեր անց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն էլ հայտարարեց, որ ի պատասխան՝ դադարեցվում է թուրքական վիզաների տրամադրումը ամերիկյան քաղաքացիներին: Անկարայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է՝ վերջին իրադարձությունները հարկադրել են վերագնահատել, թե Թուրքիայի կառավարությունն ինչպես է իրականացնում իր պարտավորությունը Միացյալ Նահանգների առաքելության գույքի ու անձնակազմի անվտանգության ապահովման գործում: Որոշումն ընդունվել է «վերջին իրադարձությունների» ֆոնին։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ դեսպանատունն ու հյուպատոսությունները դադարեցրել են ոչ միգրացիոն վիզաների տրամադրման աշխատանքը՝ այցելուների թիվը նվազեցնելու համար։ Իսկ ամեն ինչ սկսվեց Թուրքիայում մի ձերբակալությունից: Մի քանի օր առաջ Թուրքիայի դատարանը որոշեց անազատության մեջ թողնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին, ով մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ: Ըստ մեղադրանքի, այդ անձը կապեր է ունեցել ԱՄՆ-ում գործող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած շարժման հետ և նրան մեղադրում են «սահմանադրության խախտման մեջ»։ Իշխանությունները կարծում են, որ Թոփուզը կապ է ունեցել գյուլենական ոստիկանապետերի հետ։ Նախօրերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալության արտոնագիր են տվել: Նրան կասկածում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, որոնց մեղադրում են Թուրքիայում 2016 թ. հուլիսին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է Sabah թերթը: Պարբերականի տեղեկությամբ՝ Թուրքիայի ևս մեկ քաղաքացու ձերբակալության թույլտվությունը, ով ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակից է, կիրակի տվել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Կասկածյալը չի լքում գլխավոր հյուպատոսության տարածքը՝ ձերբակալությունից խուսափելու համար, հայտնում է թերթը: Թուրք-իրանական մերձեցո՞ւմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանցի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով Թեհրանում էր: Այս այցին հետևում էին տարածաշրջանային խաղացողները: Պետությունների ղեկավարները քննարկում էին երկկողմ հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ինչպես նաև ղեկավարում էին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։ Թուրքիայի նախագահի հետ Թեհրան էին ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին և այլ բարձրաստիճան այրեր։ Թեհրանում անցկացվել է նախագահների միջև 1+1 ձևաչափով հանդիպում։ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության անկախության հայտարարման դեպքում, Թուրքիան, Իրանն ու Իրաքը տարածաշրջանում կանցկացնեն համատեղ ռազմական գործողություն։ Ինչպես հայտնում է Haber7-ը, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ։ Պետությունների ղեկավարները նաև պայմանավորվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացման մասին։ Էրդողանն ու Ռուհանին նաև հայտարարել են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ Ապա` մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց՝ Անկարան և Թեհրանը հրաժարվում են դոլարից; Թուրքիան և Իրանը որոշում են ընդունել ուժեղացնելու իրենց համագործակցությունը բանկային ոլորտում և անցում կատարելու ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսում։ «Մենք ընդունել ենք կարևոր որոշումներ՝ մեր տնտեսական հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու և բանկային ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Մենք որոշել ենք ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցնել»,-ասել է նա։ Անդրադառնալով դեպի Թուրքիա իրանական նավթի ու գազի մատակարարումների հարցին, Ռուհանին ասել է, որ Անկարան հայտնել է, թե պատրաստ է ավելի շատ նավթ ու գազ գնել։ «Դրա հետ կապված՝ մեր կողմն առաջարկել է Թուրքիային հավելյալ ներդրումներ կատարել նավթագազային ոլորտում։ Թուրքիան ասել է, որ պատրաստ է դրան»,-հայտնել է Իրանի նախագահը։ Էրդողանը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Թուրքիան նախկինի պես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, հայտարարել է այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք չենք ճանաչել և չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»,-ասել է նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։ «Թուրքիան կշարունակի համակարգել քայլերը՝ ուղղված Ղրիմի բնակիչների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է Թուրքիայի նախագահը։ Իսկ ահա Պորոշենկոն Թուրքիային հրավիրել է Ղրիմի ապաբռնագրավման ընկերների խումբ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել է միանալ Ղրիմի ապաբռնագրավման ընկերների խմբին: «Նախագահ Էրդողանի հետ միասին մենք ընդգծեցինք Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի անթույլատրելիությունը, որը մշտապես վատանում է», ասել է Պորոշենկոն: Թուրքիայի գործողությունները, քայլերը, որքան էլ առաջին հայացքից անսպասելի են թվում, դրանցում, իրականում որևէ զարմանալի բան չկա: Թուրքիան մշտապես առաջնորդվում է իր շահով, և որևէ պետության, անգամ տարածաշրջանային գերտերություն, թույլ չի տալիս իր հետ խոսել վերջնագրերի լեզվով: Դա է փաստում Էրդողանի քաղաքականությունը, որը պատրաստ է ընդվզել, հակադրվել, նույնիսկ դաժան քննադատության արժանացնել ցանկացած երբեմնի դաշնակցի, եթե դա է պահանջում այդ պահին Թուրքիայի շահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am