Լուկաշենկոն ընդդեմ Ղարաբաղի ու հանուն Ալիևի հանգստության

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար: Լուկաշենկոն դա ասել է Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը.«Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և մենք իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»: Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Մինսկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը: «Դա գերազանց բելառուսական որակ է: Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության սպառազինությամբ և տեխնիկայով, և ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք և ռազմական տեխնիկա է»,- ասել է նա: Բելառուսի նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունն օգնել Ադրբեջանի ժողովրդի անվտանգության ապահովմանը: Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: «Ես շատ լավ եմ հիշում, որ ծանր պահերին ձեր նախագահը միշտ թիկունք է կանգնել Բելառուս պետությանը,- ասել է Լուկաշենկոն ու հավելել. «Մենք դա շատ լավ ենք հիշում և պատրաստ ենք Ադրբեջանի համար անել ամեն բան, ինչ կարող ենք, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգ, պետությունը զարգանա… Եվ բնականաբար, որպեսզի Ադրբեջանն իրեն զգա այնպես, ինչպես մենք՝ հանգիստ, հուսալի, պետք է ամրապնդել պաշտպանությունը: Ոչ մի նոր բան: Ուստի մենք ձեզ հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատանքները»: Լուկաշենկոն նաև նշել է, որ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրենք կհանդիպեն: Դե ինչ, Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսը, ի դեմս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հերթական անգամ իր հավատարմությունն է ներկայացրել Ադրբեջանին, նրան զինելու հարցում: Բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ջերմությունը նորություն չէ, պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի կառույցներում, որոնց անդամ պետությունները գոնե ձևական չեն էլ փորձում չեզոքություն պահպանել: Ավելին՝ Հայաստանի հակառակորդ պետությանը զինելուն ու նրա հանգիստ անդորրը համարում են իրենց հիմնական անելիքը: Ի դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի: ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում փաստաթղթեր են նախապատրաստվում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելաձեն Թբիլիսիում ՎՈՒԱՄ արտգործնախարարների խորհրդի նիստին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: «Մինչև տարեվերջ այդ ուղղությամբ սպասվում է տեղաշարժ»,- ասել է նախարարն իր ելույթում: Անդրադառնալով ՎՈՒԱՄ տարածությունում հակամարտություններին՝ նախարարը նշել է, որ դրանք պետք է լուծվեն «միջազգային իրավունքի նորմերի և տարածքային ամբողջականության հիման վրա»: Նրա խոսքով՝ այդ հակամարտությունները ՎՈՒԱՄ երկրների հիմնական խնդիրն են և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը: Ուշագրավն այն է, որ այս ձևաչափով հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարարը Վրաստանին, Ադրբեջանին ու Մոլդովային առաջարկել է միավորվել ընդդեմ Ռուսաստանի: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am