Իրական Հայաստան VS պատմական Հայաստան

«Ժողվարչապետն» ուզում է ներկայանալ որպես ռացիոնալ, իրատես և ողջամիտ գործիչ։ Հայաստանի միակողմանի զիջումները նա ուզում է ներկայացնել որպես դրանց հոմանիշ:

Ասում է՝ անցում ենք կատարում պատմական Հայաստանից՝ դեպի իրական Հայաստան։ Փաստորեն, անգրագիտությունը, հանցագործությունը, դավաճանությունը միասին վերցրած կոչվում են «Պատմական Հայաստանից անցում՝ դեպի իրական Հայաստան»։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասածները, ինչպես միշտ, ճիշտ հակառակ իմաստն ունեն և ճիշտ հակառակ ձևով են կյանքի կոչվում։ Փաշինյանի դեպքում խաղաղությունը՝ պատերազմն է, իրական Հայաստանը՝ պատմականը:

Արցախի Հանրապետությունն, իր բոլոր խնդիրներով հանդերձ, իրական էր, սակայն նրա շնորհիվ դարձավ պատմական։ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը փոխանակեց իրական Արցախը պատմական արկածախնդրության, հիմարության կամ դավաճանության հետ («հերձումը» ցույց կտա, թե որ տարբերակի հետ գործ ունենք):

Հիմա հերթը Հայաստանինն է։ Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն ու պատերազմ կլինի (Փաշինյանի մոտ պատերազմն ու մեր պարտությունը հոմանիշներ են)։ Նաև ասում է, որ զիջումները խաղաղության երաշխիք չեն, սակայն ամեն դեպքում պետք է զիջել։ Այդպես նա հասնելու է մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր և ի վերջո ամբողջ ՀՀ-ն դարձնելու է պատմական հուշ, եթե դեմը չառնենք:

Փաշինյանը Հայաստանը դարձրել է խաղալիք ու ձեռքը բռնած ման է գալիս՝ արևելյան բազառի առևտրականի պես։ Նրա պատկերացրած իրական Հայաստանի սահմանները գծում է Ադրբեջանը՝ Թուրքիայի քավորությամբ։ Խոսում է սահմաններից, բայց չգիտի, թե ո՞ր քարտեզով, քանզի Ալիևի ախորժակն անսահման է: Ու մինչ Փաշինյանը զբաղված է պատմական Հայաստանը «իրական» դարձնելով, Ալիևը հայտարարել է իրական Ադրբեջանի պատմական հավակնությունների մասին՝ Հայաստանը դիտարկելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլը շատ լավ գիտի, որ ինքն իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան, այսինքն՝ այնպիսի Հայաստան, որը պետականություն չի ունեցել։ Գիտի, բայց իր անձնական շահը պահանջում է Հայաստանը դարձնել խաղալիք ու հանել աշխարհաքաղաքական աճուրդի՝ զուգահեռաբար խաբելով, թե, իբր, հանուն ինքնիշխանության է պայքարում։

Այս ամենը կանգնեցնելու միակ տարբերակը քաղաքական պայքարն է՝ իշխանափոխության կարևորագույն հանգրվանով։

Ի դեպ, Նիկոլի դեմ նիկոլությամբ կամ հախուռն քայլերով չես պայքարի։ Մենք պետք է իմանանք, որ մեր հակառակ կողմում կազմակերպված կենտրոն է, Նիկոլը նրանց գործիքն է։ Այդ կազմակերպված կենտրոնի դեմ պետք է պայքարել կանոնավոր բանակի, այլ ոչ թե ֆիդայական ջոկատների տրամաբանությամբ։

Փաշինյանն ու իր տերերը վախենում են քաղաքական պայքարից։ Դրա համար են ձգտում խուսափել հանրաքվեից կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Փողոցային գործընթացներից էլ են վախենում, իսկ փողոց+էլեկտորալ գործընթացից սարսափում են: Սա պետք է շատ լավ հասկանալ ու պատրաստ լինել:

Քաղաքական կոդն ու քաղաքական պայքարն է հաջողության միակ գրավականը՝ իրական Հայաստանը պատմականի չվերածելու հնարավորությունը, պատերազմի ու պարտության փոխարեն իրական խաղաղություն ստանալը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am