ՀԷԿ-երի Նառա. Իրենք համարժեք պատասխան են ստանում, դրանից հետո հիշում, որ կին են, այն էլ «Երկիր Ծիրանիից»
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ: «Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են», - ընդդիմադիրներին մեղադրել է նա: Հարցին՝ արդյոք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու և ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, Նահապետյանը պատասխանել է. «Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտևի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում և միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»:
