ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն: Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում: Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին»,  «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին»,  «Դե վեր ընգի տեղդ, տո՛... փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»: Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ  Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը  քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»: Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը: Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական: Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը:  Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ: Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am