Հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, որոնց մեջ կան Ինտերպոլի կողմից հետախուզվողներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան) և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Ժորա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Ուկրաինայի Հանրապետության Կիրովոգրադի մարզի Զնամենկա քաղաքում և այս տարվա մայիսի 31-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 15 հոդվածի մասի (հանցափորձ) և 115 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։ Ժ. Խաչատրյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ, ժամը 21-ի սահմաններում Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո «Զվարթնոց» գծային բաժին է բերման ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 40-ամյա Հակոբ Փալիկյանը։ Վերջինս բնակվում է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում և 2000 թվականի հունվարից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հ. Փալիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոման Կիրակոսյան), աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հաշվառված 56-ամյա Գագիկ Հակոբյանին։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am