Կոտայքում «Hyundai Elantra»-ն բախվել է արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին: Վիրավորներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:

Բժիշկները վիրավորներին մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանը, պարեկներ Վրեժ Մաթևոսյանն ու Արաքսյա Մարգարյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը՝ մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին արհեստական խցանում:

Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանաու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբվոյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ագավ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Դեպքի վայրում պարեկները հայտնաբերեցին վթարի հետևանքով վիրավորներից մեկի կտրված ոտքի թաթը, որը պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ բժիշկների՝ վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով, կուղարկավորվի գաղտնի վայրում. «Հեզբոլլահ»-ի աղբյուր ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am