Զինծառայողներին տրվող 150 կմ-ի արտոնությունը կհանվի.նախարար

«Քաղաքացին վիճակահանության ժամանակ չի կարող քաշել այնպիսի զորամաս, որն իր բնակավայրից 150 կմ մոտ շառավղով լինի։ Սա   անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, ապա հնարավորությունները պետք է հավասար լինեն։ Օրինակ՝ Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք, դա ձևական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որևէ խնդիր չի լուծում, ընդամենը ձևական է, որ մենք արտոնություն ենք տալիս:Եթե երիտասարդն ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայել, մասնակցել զորակոչին, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայությունն անցկացնել առաջնագծում։ Ծառայության ընթացքում արտոնության դեպքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելի զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում», -Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով տարածքային սահամանփակումները հանվելու են, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Տեղական զորակոչային հանձնաժողովները վերանալու են, որոնք իրական կյանքում չեն գործում : Զինկոմիսարիատներում գործող հանձնաժողովը անելիք չունի, քանի որ այդ հանձնաժողովներում պատասխանատվությունը «լղոզվում» է,, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է բուժզննմանը, Սարգսյանն ասաց, որ այդ դաշտում իրավիճակը մտահոգիչ է։ «Մենք ունենք մտահոգիչ վիճակ, որտեղ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը 3-4 օղակի վրա է թողնված՝ լղոզված պատասխանատվություն: Մեկը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի հիման վրա, ուղեգրում է մարդկանց շրջանային պոլիկլինիկաներ զննում անցնելու և հանձնաժողով՝ արդյունքները ներկայացնելու: Բուժհաստատությունը որոշման համար պատասխանատվություն չի կրում, բժիշկն ասում է՝ էխոյի վրա տեսել եմ քար, հանձնաժողովն ասում է, բերել է քարի ախտորոշում, ես էլ գրել եմ ոչ պիտանի ու շատ դժվար էր հասկանալ, թե որ օղակում է որոշումը կեղծված», - իրավիճակը ներկայացրեց Պաշտպանության նախարարը:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am