«Պանիկա» է ստեղծվել, թե միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու. ոչ մի բան էլ չենք անելու. Իգնատի Առաքելյան

«Մի «պանիկա» է ստեղծվել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ», - լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը : «Թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը:Ի վերջո, կբերի շուկան կկարգավորի, կդնի իր տեղը։ Մեկ ամսվա համար հայտարարել, թե գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիայի, այդպես չի։ Դա սուտ է։ Մենք ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչ վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չի, որ ուզում ենք արձագանքել», - ասաց նա: «Թանկացում կա, խոսել եմ գյուղացիների հետ և կարող եմ  ասել, որ նրանք տավարի ու ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած նրան, որ կա կերի գնի թանկացում։Չեն թանկացրել, որովհետև խնդիր ունեն իրացման հետ։ Խոզի մսի թանկացումն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում խոզի միսն է թանկացել։ Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա էլ բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի թանկացումը եղել է ընդամենը 150 դրամով, դա էլ թանկացում չի, շուկայի կարգավորում է», - հայտարարեց Իգնատի Առաքելյանը։ Գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակասություն լինի, ապա պատրաստ են այդ հարցը լուծել՝ ներմուծելով: «Նախորդ տարվա համեմատ ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, սպառման ծավալները ևս ավելացել են։Ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, հաջորդ տարի եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չի խուճապի մատնվել։ Մենք հետևում ենք ամեն ինչին և ամեն ինչի համար պատասխանատու ենք», - եզրափակեց նախարարը։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am