Հովիկ Աբրահամյանի վարորդի 27-ամյա տղան կասկածվում է քաղաքացուն սպանության սպառնալիքներ տալու մեջ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Մասիսի Ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի 20 տան բնակիչ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, 27-ամյա Արմեն Գրիգորի Գրիգորյանը։ Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Արարատի մարզի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանին սպանության սպառնալիքներ տալու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գրիգորյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ, ժողովրդին հայտնի Գոքորի տղան է, Ոստիկանությունում հայտնել է, որ ինքը սպանության սպառնալիքներ չի տվել, այլ միայն որս անելու նպատակով կրակոցներ է արձակել։ Գոքորի տղա, «Հրաշք այգու» տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել էին: Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս էր եկել ու տեսել էր, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան էր եղել, կրակում են: Նա դիտողություն էր արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել էր Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: Ահազանգով գյուղ էին ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չէին հայտնաբերել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am