Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն․ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է ամեն ինչ ծածկել

2023 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության բաժին տեղեկություն է հասել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում բնակիչ Արտյոմ Խաչատրյանին պատկանող բենզալցակայանի դիմաց վերջինս վիճաբանել է անհայտ անձանց հետ և իր անձնական զենքից կրակ արձակել։ hayeli.am-ի տեղեկություններով՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և սրա նպատակն այն է, որպեսզի ապօրինի գործողություններ իրականացվեն հենց Արտյոմ Խաչատրյանի դեմ։

Դրանից անմիջապես հետ Արարատի մարզային ոստիկանությունն ու Մասիսի ոստիկանության աշխատակիցները 30 և ավել անձանցով 19։30-ից 20։00 ընկած ժամանակահատվածում ներխուժում են բենզալցակայան։ Բենզալցակայանում այդ ժամանակ գտնվում են Արտյոմ Խաչատրյանը, իր որդին ու նրանց ազգականները։ Ներխուժումից հետո բենզալցակայանում գտնվող 5-6 անձանց ձեռնաշղթաներ են հագցնում։

Մասիսի ոստիկանապետը հարվածում է Արտյոմ Խաչատրյանի որդուն, այնուհետև Խաչատրյանի ընկերոջը։ Ոստիկանները տեսախցիկների ներքո կատարում են ապօրինի գործողություններ՝ ապօրինաբար խուզարկելով նաև բենզալցակայանը։

Այնուհետև ձեռնաշղթաներով այդ մարդկանց տեղափոխում են Մասիսի ոստիկանություն, իսկ Արտյոմ Խաչատրյանի որդուն ձեռնաշղթաներով պահում հենց բենզալցակայանում։
Որդին մնում է այնտեղ 5-6 ժամ՝ մինչև քննիչի ժամանելը։ Արտյոմ Խաչատրյանի որդին ձերբակալված չի եղել և վերջինիս ձեռնաշղթաներով այդքան ժամանակ պահելը եղել է ապօրինություն։

Մասիսի ոստիկանությունում Արտյոմ Խաչատրյանն ու մնացածը պահվում են 4 ժամից ավել, մինչդեռ օրենքով 4 ժամվա ընթացքում պետք է կազմվեր ձերբակալման համապատասխան արձանագրություն։ Փաստաբանի ժամանելուն պես ձեռնաշղթաները հանվում են, որպեսզի փաստաբանը դա չնկատի և 4 ժամ անց կազմվում է արձանագրություն։


Տեսախցիկներով ակնհայտ արձանագրված փաստեր կան, թե ինչ ապօրինությունն էր կատարել ոստիկանները, սակայն Մասիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվում Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ։

Մասիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվում նաև Մասիսի ոստիկանների ապօրինի գործողությունների հետ կապված և դա ուղարկվում է Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերին վերջիններս հարցաքննվում են և դրանից հետո որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվում։

Հակակոռուպցիոն կոմիտեում գործը տեղից չի շարժվում։ Մասիսի Քննչականում էլ զննությունից հետո դեռևս քրեական գործը չի կարճվել։ Կարծում ենք՝ գործի կարճումն ամեն ինչ անելու են, որ հետաձգվի, որովհետև այդ պարագայում Արտյոմ Խաչատրյանն իրավունք կստանա արդեն քրեական գործի նյութերին ծանոթանալու, իսկ այդ դեպքում նյութերը կտրամադրվեն Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այլևս չեն կարող գործին ընթացք չտալ։

դիտվել է 1685 անգամ
Լրահոս
«Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am