Պոլսո պատրիարքի ընտրություններն անորոշ են

Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց,  տեղեկացրեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հիմա փորձ է արվում պետական մարմինների ներկայացուցիչների հետ նոր հանդիպում ապահովել, որպեսզի անձնապես, տեղում խնդիրը ներկայացվի: Ինչպես գիտեք, խնդրի վերաբերյալ առաջին անգամ գրավոր նամակ ներկայացվեց, նշվել էր, որ երկու ամսվա մեջ պատասխան կլինի, սակայն տեսաք, որ հոկտեմբերի 9-ը վերջնաժամկետն էր, և պետական խողովակից ոչ մի արձագանք չեղավ: Հիմա հնարավորության դեպքում անձնապես կներկայացվի խնդիրը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր հանդիպմանը կներկայանա տեղապահը: Անձամբ տեղապահի ներկայանալու, ինչպես նաև խնդիրը բացատրելու դեպքում արդյոք ինչ-որ տեղաշարժ հավանակա՞ն է. հարցին ի պատասխան Բագրատ Էստուկյանը նշեց, որ քիչ հավանական է համարում: «Ոչ մի պատասխան էլ չստացվեց, ամեն ինչ արվում է գործընթացը ձգձգելու ու անորոշ վիճակը պահելու համար: Այսօր խնդիրը ճգնաժամի է մատնված: Հետագա քայլերը դեռ պարզ չեն, սպասենք հանդիպմանը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Պատրիարքական ընտրությունների կազմակերպչական նախաձեռնող մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով ներկայացրել էր ինչպես նախաձեռնող մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ պատասխան տրվի պատրիարքության նամակին և հանձնարարություն` ընտրության անցկացման համար: Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am