Թագավորին թագավոր են դարձնում պալատականները, ռեժիսորը ոչինչ է առանց ստեղծագործական խմբի.բաց նամակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հարգարժան Հարություն Ռուբենովիչ, շնորհավորում ենք ձեզ կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ հայկական կինոյի համար այս բարդ շրջանում։ Թագավորին թագավոր են դարձնում պալատականները, ռեժիսորը ոչինչ է առանց ստեղծագործական խմբի, դիրիժորը արժեք չունի, եթե չկան երաժիշտները, Հիսուսը այդքան իմաստավորված չէր լինի եթե չլինեին նրա 12 աշակերտները։ Այժմ ձեր կողքին պետք է լինեն ոչ թե նրանք, ովքեր պարզապես ձեր միության անդամ են կամ 1962 թվականին ինչ-որ ֆիլմ են նկարել, որը ոչ ոք չի տեսել, բայց միության անդամի տոմս ունի ու ինքն իրեն խաբելով ապրում է մինչև մահ։ Այդ ամենից արդեն սովետական շատ «փիս» հոտ է գալիս։ Ձեր կողքին նպատակասլաց ու Հայկական կինոյի նվիրյալներ են պետք։ Դուք Հիսուսը չեք, բայց եկեք այս մարդկանց սիմվոլիկ անվանենք «առաքյալներ» ․ Ահա թե ովքեր պետք է ձեր կողքին լինեն․ Կինոգետ-թարգմանիչ 1- Զավեն Բոյաջյան, մարդ, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրեց ու նվիրում է կինոյին ու գրականությանը, թարգմանչական արվեստի վարպետ, 2- Արթուր Ջանիբեկյան, Մշակութային վերածնունդ հիմնադրամի նախագահ, հայրենասեր, ուժեղ անհատականություն, Պրոդյուսեր, որի ձեռքը ինչին կպնում է՝ ծաղկում է․ 3- Սիրանուշ Գալստյան - Կինոգետ, իր գործի վարպետը, 4-Րաֆֆի Մովսիսյան- երիտասարդ կինոգետ, ձեր մարդկանցից է, երիտասարդ, թարմ արյուն, որին դուք ավելի լավ գիտեք Ոսկե Ծիրանում 5- Հայկ Բաբայան- երիտասարդ ռեժիսոր, Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հեղինակ, թարմ արյուն, Հայկական կինոյի PR-ի ջատագով, նրա առաջարկով կարելի է ստեղծել հայ կինոյի թանգարան և Հայֆիլմը դարձնել մշակույթի կենտրոն, 6-Խորեն Լևոնյան տաղանդավոր արտիստ, հայրենասեր, որը լավ գիտի ինչ է ազգային կինոն և ինչը կոմերցիոն, 7- Դավիթ Սահակյանց, Մուլտիպլիկատոր, որի մուլտերը սահմանին գտնվող հրետանուց պակաս չեն խոցում թշնամուն, 8-Դավիթ Սաֆարյան- տաղանդավոր ռեժիսոր, որի ներկայությունը ցանակացած նախագծի ու որոշումներն միայն լուսավոր կդարձնի․ 9- Տիգրան Մանսուրյան - Այստեղ խոսքերը ավելորդ են․ նա գիտի ինչ է Հայկական կինոն․ 10- Ռոման Բալայան- ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, որի ամեն վարպետաց դասը կինոմիությունում կարելի է տոն համարել․ 11- Վահրամ Միրաքյան - Մարքեթոլոգ, որը այսօր Մարքեթինգ բառը դարձրել է հայկական նիրականության մեջ, արդեն ստեղծագործական երևույթ, 21-րդ դարում կինոն առավելևս ունի մարքեթինգի կարիք․ և 12- Ռուբեն Բաբայան․ Տիկնիկային թատրոնի տնօրեն, որից կարելի է միայն սովորել ու սովորել անսահման երևակայությամբ․ Այս մարդկանց մեկտեղ հավաքելը գուցե տարօրինակ է կամ անհնար․ բայց հավատացեք Հարգելի Հարություն Ռուբենովիչ 2 ամիսը մեկ անգամ, եթե այս 12 առաքյալները հավաքվեն կինոմիությունում այդ ժամանակ գուցե դուրս գանք այս ճահճոտ վիճակից և մթնոլորտից․ Այստեղ հայրենասեր մարդիկ են, կինո սիրող մարդիկ են և նրանով ապրող ու արարող մարդիկ են․ Իսկ Հուդաներին դուք բոլորից լավ պետք է իմանաք արդեն։ Հակառակ դեպքում նույն դեմքերը, նույն մտքերը կիսասովետական պաթոսիկ ելույթները ամբիոնից, որի վրա դրված է ջրով բաժակ, ոչինչ չի փոխվելու» Հրապարակախոս, բլոգեր Էրիկ Կարապետյան, Մանե Հովակիմյան, Մոսկվա, SHAMSHYAN.com-ին՝ մեծ սիրով 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am