Սերժ Սարգսյանի հետքայլը մեծ հարվածից առաջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կատարած այցից առաջ՝ տարածաշրջանային այցն ավարտեցին Բաքվի հանդիպումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ասվում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: Բաքվում ավարտելով իրենց տարածաշրջանային այցը՝ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել են, թե երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները: Միջնորդները նշում են, որ հոկտեմբերի 6-ին հանդիպում ունենալով Հայաստանի, իսկ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի հետ` նպատակ են ունեցել ավարտին հասցնել երկու նախագահների հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ու հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը: «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»,- համատեղ հայտարարության մեջ արձանագրում են միջնորդները: Հիշեցնենք, Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը միջազգային միջնորդները, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել էին «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»: Համանախագահները Երևանում հանդիպում էին ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, վերջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացել էր նախորդ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, իսկ դրանից առաջ՝ մայիսին՝ Վիեննայում: Այսպես, Սարգսյանն ու Ալիևը վերսկսում են բանակցությունները: Կարելի է կանխատեսել, որ այդ հանդիպումը մինչև տարեվերջ կկազմակերպվի: Սակայն մի յուրահատկություն կա այդ հանդիպման կազմակերպման հարցում. արդյոք միջնորդները պահանջելո՞ւ են իրագործել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, որն առավել ուժգնորեն դրվեց ապրիլյան պատերազմից հետո: Սա կարևոր հարց է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց նախավերջին համատեղ հայտարարությունում միջնորդները չէին հիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների հարգումը, ինչը անակնկալ էր, և շատերի համար հիմք դարձավ կասկածելու, որ միջնորդները, թերևս, այլևս չհիշատակեն դրանց մասին: Իսկ սա չափազանց կարևոր պահ է, քանի որ պաշտոնական Երևանը այդ պահանջի կատարումն էր պնդում մեկ տարուց ավելի, և ըստ էության, որպես բանակցությունների սկսման պայման էր դնում: Այսպես, գլխավոր ինտրիգը մնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, եթե դրանց մասին չհիշատակվի Սարգսյան-Ալիևի առաջիկա հանդիպման արդյունքում, ուրեմն, կարելի է եզրակացնել, որ Բաքվին հաջողվել է կրկին առավելություն ստանալ, քանի որ Հայաստանը հետ է կանգնել իր դիրքորոշումից և այլևս չի պնդում այդ պահանջների կատարումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am