Ռուսական զորքը կլինի Ղարաբաղում ճիշտ պահին

Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվում է «Փոխգործակցություն» անվամբ համատեղ զորավարաժություն՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ: ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, օրերս Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: Գեներալ-գնդապետ Սիդորովը Հայաստանում էր՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում այսօր ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում-2017» համատեղ երկօրյա վարժանքերը, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողություններ: «Տեղյակ ենք՝ ինչ խնդիր ու ցավ կա Հայաստանում: Ողջ աշխարհը գիտի այդ հակամարտության մասին, որը ոչ մի կերպ չի ստացվում վերջնականապես կարգավորել խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա համաձայն կազմակերպության կանոնադրության և այլ նորմատիվային-իրավական փաստաթղթերի, կազմակերպության զորքերը նախատեսված են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Դա տեղի է ունենում տվյալ պետության դիմումի հիման վրա, և որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը: Այժմ չեմ խոսի «կարմիր գծի» մասին, ուղղակի կարող եմ ասել՝ եթե Աստված ոչ անի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իրական օգնության կարիք ունենա, ապա հավաքական ուժի զորքերը պատրաստ կլինեն գալ ու օգնություն ցուցաբերել՝ կազմակերպության կանոնադրության սահմանած կարգի համաձայն: Եվ Հայաստանում այս առումով չպետք է կասկած լինի: ՀԱՊԿ-ը ունի ավելի քան 20 հազար բարձրակարգ զինծառայողներ, ովքեր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են: Կան լեռնահրաձգային, դեսանտագրոհային, օդադեսանտային ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են լուծել ցանկացած խնդիր»,- ասաց Սիդորովը: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, առավելագույնը, ինչ արեց ՀԱՊԿ-ը, կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մակարդակով հայտարարություն տարածելն էր, թե Ադրբեջանի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Իսկ պատերազմի ավարտից մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին չեղարկվեց Երևանում կայանալիք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների հավաքը, ինչն արժանացավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության սուր արձագանքին: Նշենք, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունները նաև ՀԱՊԿ անդամներ են: Այս ամենին գումարվում է նաև հանգամանքը, որ ՀԱՊԿ առանցքային անդամ Ռուսաստանը տարիներ շարունակ Ադրբեջանին զենք է վաճառում և, ըստ էության, այդ երկրին սպառազինության թիվ մեկ մատակարարն է: Անատոլի Սիդորովին հարց են ուղղել՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում քննարկու՞մ են տարբերակներ, որոնց համաձայն, կազմակերպության արագ արձագանքման ուժերը կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներքին խնդիրների լուծման համար: «ՀԱՊԿ միացյալ շտաբը, ըստ իր նշանակության, զբաղվում է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմամբ, բայց հավաքական ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը: Ժամանական է արձանագրելու, որ ՀԱՊԿ-ից Հայաստանում որևէ մեկը երկրի սահմանների պաշտպանություն չի ակնկալում: Աստված մի արասցե, եթե մեր հույսը լինի ոչ թե հայ զինվորը, այլ՝ ՀԱՊԿ-ական զորքերը: Հարցը նրանում է, թե նույնիսկ պատերազմական վիճակում որքանով են ադեկվատ Հայաստանի դաշնակիցները: Պարզապես բոլորի համար էլ պարզ է, որ Մոսկվան կարող է որոշում ընդունել հայտնվել այս տարածաշրջանում, երբ իր շահը թելադրի... Իսկ ե՞րբ կարող է դա լինել... Օրինակ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում որոշում կայացվի և կողմերն ընդունելի համարեն, որ Ղարաբաղյան գոտում խաղաղությունը պետք է պահպանեն ռուսական զորքերը: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ Մոսկվան բավարարի իր շահը՝ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու հարցում: Այ, այս դեպքում է, որ Ռուսաստանը չի սպասի հատուկ դիմումի ու հրավերի՝  նա կլինի ճիշտ պահին, ճիշտ տեղում: Թամար Բագրատունի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am