Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի: Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրև հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝ միայն իրեն հայտնի հիմնավորմամբ նման կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Կորիբկոյի հոդվածը պարզապես անտեղյակության հետևանք չէ, այլ միտումնավոր ջանքեր՝ կազմակերպված այն մարդկանց կողմից, որոնց մասին դժվար չէ կռահել... Կորիբկոյի հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի Գլոբալիզացիայի հետազոտական կենտրոնի կողմից, վերնագրված է. «ԱՄՆ-ի հայկական լոբբիի առաքելությունն է՝ սադրել Ադրբեջանին և Ռուսաստանին»: Նույնիսկ վերնագրից ակնհայտ է, որ հեղինակը փորձում է բախում հրահրել Ռուսաստանի և հայերի միջև, երբ իրականում նման բան գոյություն չունի: Հոդվածի վերջում նշվում է, որ այն «նախապես գրվել է Moscow-Baku.ru առցանց տեղեկատվական պորտալի համար», որը հստակ ապացույցներ է ներկայացնում, թե ում է հեղինակը փորձում գոհացնել... Իր առաջին պարբերության մեջ Կորիբկոն հարձակվում է Կալիֆորնիայի հայերի վրա՝ իրենց ծայրահեղ ազգայնականության և հանուն Միացյալ Նահանգների ու ընդդեմ Հայաստանի շահերի աշխատելու համար: Անշուշտ, այս հայտարարություններից և ոչ մեկը ճիշտ չէ... Հեղինակի նպատակն է՝ անհիմն հակասություններ սերմանել: Ահա Կորիբկոյի կեղծ մեկնաբանության առաջին պարբերությունը. «Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքների մեջ առավել ազդեցիկ զենքերից մեկը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին է Կալիֆորնիայում, որը պաշտպանում է իրենց հայրենիքի առավել ազգայնական և սադրիչ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունների համար պատասխանատու և գործնական գործիք ծառայելու փոխարեն, ինչը կարող էր մեծ տերությունների միջև լինել հաշվարկված հավասարակշռված քաղաքականություն, սակայն այստեղ դերերը շրջվել են, և Երևանն է օգտագործվում որպես գործիք ու միջոց ԱՄՆ-ի հայկական լոբբիի համար՝ աշխատելով ընդդեմ հայկական շահերի՝ ԱՄՆ-ի առաջխաղացման համար: Բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց մարդիկ ստեղծեն ուժեղ և ազդեցիկ սփյուռքի համայնքներ, սակայն հայերը շատ քաղաքականացված են և պարբերաբար բացասական ազդեցություն են ունենում Երևանի վրա, որպեսզի նա հետագայում հայտնվի ամերիկյան վերահսկողության տակ»: Նախևառաջ, Կալիֆորնիայի հայերը ոչ փորձում են և ոչ էլ կարողություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա ազդելու համար: Երկրորդ, եթե որևէ մեկը նվազագույն գիտելիք ունենար ամերիկահայերի մասին, ապա կիմանար, որ նրանք հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը և Թուրքիայի անխոհեմ ազդեցությունը ԱՄՆ կառավարության ղեկավարների վրա, որոնք հրաժարվում են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Հետևաբար, ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Կալիֆորնիայի հայերը կուրորեն ծառայում են Միացյալ Նահանգների շահերին: Այնուհետև Կորիբկոն մեղադրում է «ԱՄՆ-ի հայկական սփյուռքին»՝ սեպտեմբերի կեսերին կոնգրեսական պատվիրակությանը ոչ միայն Հայաստան տանելու, այլ «լայնորեն լուսաբանված այցի համար դեպի արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Արցախի Հանրապետությունը ներկայացնելով որպես «արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքներ», Կորիբկոն հստակեցնում է, թե ում շահերն է պաշտպանում... Տարօրինակ է, որ հեղինակն այնուհետև այդ կոնգրեսական այցը ներկայացնում է ոչ միայն որպես ամերիկամետ քայլ, այլև՝ «Ռուսաստանին հասցված ընդհանուր ռազմավարական վնաս»: Այսպիսով, Կորիբկոն մեղադրում է ամերիկահայերին ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն վնասելու Ռուսաստանին... Հեղինակը պարզապես ցույց է տալիս, թե բացի Ադրբեջանից, ով է իր երկրորդ վճարող տերը... Այնուհետև Կորիբկոն դիմում է ծայրահեղ չափազանցության՝ հնարելով հետևյալ կեղծ սցենարը ամերիկահայերի մասին. «Իրականում, նրանք ցանկանում են հնարավոր ամեն ինչ անել քանդելու հայ-ռուսական պատմական բարեկամությունը՝ ջղաձգորեն փորձելով Երևանը պոկել Մոսկվայից և բերել Վաշինգտոնի հովանու ներքո»: Իր կեղծ պնդումը պաշտպանելու համար, հեղինակը նշում է, որ անցած ամիս Հայաստանի քաղաքացիների բողոքները կառավարության պաշտոնյայի՝ ռուսերենով ծրագրերին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ, սերտորեն համընկնում են ԱՄՆ-ի Սփյուռքի որոշ տարրերի և նրանց ամերիկյան գործընկերների առաջ քաշած տեսակետին»: Իրականում, որևէ մեկը ամբողջ Սփյուռքում ոչ մի քննադատական խոսք չի ասել ռուսերենի մասին: Այնուհետև Կորիբկոն դիմում է մեկ այլ անհիմն չափազանցության՝ պնդելով, թե Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը «ճնշման ազդեցության տակ տեղի է տվել Սփյուռքի պահանջներին և վերահաստատել է, որ երկրում միակ ազգային լեզուն հայերենն է.... Արդյոք նա մտադրվել էր, թե ոչ, [կրթության նախարար Լևոն] Մկրտչյանն ընկավ տեղեկատվական պատերազմի ծուղակը, որը նրա համար լարել էին ԱՄՆ-ում Սփյուռքի քաղաքական գործունեությունը կազմակերպող խորամանկ ուղեղները»: Սա հեղինակի հերթական հերյուրանքն է... Կորիբկոն, գերազանցելով տրամաբանության բոլոր սահմանները, պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին շատ նման է գյուլենիստներին Թուրքիայում, այն բանով, որ նրանք ևս ներկայացնում են ստվերային իշխանության մի ցանց` մանիպուլյատիվ միջոցներով առաջ բերված կոնկրետ աշխարհաքաղաքական օրակարգով, և երկուսն էլ ծառայում են Վաշինգտոնի շահերի համար, ընդդեմ իրենց հայրենիքների»: Կորիբկոն լիովին սխալ եզրակացությամբ պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին վտանգավոր կերպով մոտ է լիակատար վերահսկողության տակ առնելու իր հայրենիքի արտաքին քաղաքականությունը»: Կորիբկոյի հոդվածը լեցուն է բազմաթիվ այլ կեղծիքներով: Նա, ով պատվիրել է այս հոդվածը, պետք է գիտակցի, որ նման հեղինակներն իրենց ծիծաղելի կեղծիքներով ավելի մեծ վնաս են հասցնում իրենց վճարող տերերի, քան թե Կալիֆորնիայի հայ համայնքի շահերին... Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am