Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գազային ատրճանակից կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Արեշի 42-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Ազիբեկյանի և մեկ այլ երիտասարդի միջև, որի ժամանակ այդ երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից նախազգուշացնող կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության էրեբունւ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ կրակոցներն արձակել է Ռուբեն Տոնոյանը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ. Տոնոյանին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշված վիճաբանության կասկածանքով Ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գալստյանը, ով հետո ազատ է արձակվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը