Հերթական ողբերգությունը «Հարավկովկասյան երկաթուղում». Հրապարակ

hraparak.am-ը գրում է, որ ընդամենը մեկ ժամ առաջ «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում դժբախտ դեպք է պատահել: 50-անց աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել եւ տեղում մահացել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանից: Վերջինս նշեց, թե աշխատավայրից քիչ առաջ դուրս է եկել եւ անգամ տեղյակ չէ, թե ինչ է պատահել, տեղեկություն կտրամադրի մի փոքր ուշ, երբ պարզի եղելությունը: Մամուլի խոսնակն, այնուամենայնիվ մեզ զանգահարեց՝ հաստատելով տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Այրումում, այժմ տարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ մահացածը Գառնիկ Շ.-ն էր, Վանաձորի բնակիչ , ով երկար տարիների երկաթուղու աշխատակից էր, ներկայումս աշխատում էր որպես էլեկտրոմանտյոր, նախկինում զբաղեցրել էր նաև պետի պաշտոն: Երկաթուղու աշխատակիցների պնդմամբ դժբախտ դեպքը տեղի չէր ունենա, եթե աշխատակիցը միայնակ չլիներ, նա մենակ է սպասարկում երկաթուղուն պատկանող ողջ Վանաձորը եւ հարակից տարածքները սնուցող էլեկտրալարերն ու էլեկտրասյուները: Այս ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» հրաժարվում է ոչ միայն նոր աշխատողների աշխատանքի վերցնել, այլ անցել է կրճատումների: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սա «Հարավկովկասյան երկաթուղում» գրանցված երկրորդ դժբախտ պատահարն է: Ամիսներ առաջ գրեթե նույն սցենարով մահացավ Մասիս քաղաքի աշխատակիցը: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց գործը կարճվել է:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am