Հրայր Սիմոնյանը՝ Khavaran International-ի արծաթե մեդալակիր
Իրանի Բիրջանդ քաղաքում անցկացված 8th Khavaran International կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Երկրորդ տեղն է գրավել գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը:
Հաղթողի կոչումը նվաճել է իրանցի Սեյեդ Մեհրաբ Խոշկալամը՝ 9 միավոր։