«Կոնվերս բանկ»-ից մասնաճյուղը պայթեցնելու սպառնալիքը ներկայացվել է գրավոր

«Կոնվերս բանկ»-ից կատարված հափշտակությունը իրապես բազում հարցեր է առաջ բերում. ինչպես ստացվեց, որ օրը ցերեկով առանց որեւէ կրակոցի, լուռ ու մունջ հափշտակվեց շուրջ 200 հազար դոլար։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչին պահոցում առկա գումարը հանձնելու պահանջը ներկայացվել է գրավոր, որով սպառնացել են պայթեցնել մասնաճյուղը։  Չարագործը կառավրաչի սենյակ էր մտել խոշոր գործարք կատարելու պատրվակով, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ։ Մեր տեղեկություններով, այս դեպքից օրեր առաջ մի քաղաքացի է գնացել բանկ և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել 60 000 ԱՄՆ դոլար գումարի փոխարժեքը փոխանակելու վերաբերյալ: Պայմանավորված օրը քաղաքացին մտել է կառավարչի աշխատասենյակ իբրև գործարքը կատարելու եւ գրավոր՝ բանկը պայթեցնելու սպառնալիքով պահանջել է որպեսզի բանկի պահոցում, ավելի ճիշտ կառավարչի սենյակի չհրկիզվող պահարանում առկաամբողջ գումարն իրեն տա: Թերևս բանկի անցուդարձին լավ ծանոթ է եղել, իմացել է, որ գումարը կառավարչի սենյակում է պահվում, հաշվի են առել նաև այն, որ կառավարիչը կին է, սպառնալիքն էլ գրավոր են ներկայացրել, թերևս մտածելով, որ աշխատասենյակը գաղտնալսվում է, կամ հանկարծ որևէ մեկը հարակից սենյակում չլսի։ Իսկ հափշտակված գումարով հանգիստ հեռանալու համար պահանջել է, որ կառավարչիը ևս իր հետ դուրս գա։ Համաձայնեք, որ հետաքրքիր սցենար է՝ փիշտ ֆիլմերի համար։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am