ԵՄ-ից ակնկալում ենք 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում .Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ,որ  նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքում Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում համայնքերում տնտեսական ծրագրերի իրականացման և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար: «ԵՄ-ի կողմից բյուջետային ելքերն ու ծախսային մասը կարգավորելու պահանջ կա։  Մենք այս միջոցները մեր համայնքերին ուղղելու խնդիրներ ունենք, և ԵՄ-ն մեզ համար չափորոշիչ է սահմանել, որոնք պետք է ֆիքսել համապատասխան ֆինանսական մուտքեր ունենալու համար:Բյուջետային պասիվ հսկողության խնդիր կա, որը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում », - նշեց նախարարը։ «Մենք խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորման անցնելու ձեռնարկ ենք  մշակել, որը  թույլ կտա 2018 թվականից խոշորացված համայնքերին իրենց բյուջեները ծրագրային համակարգով կազմել:Համապատասխան ծրագրում պետք է ֆիքսվեն այն չափելի ցուցանիշները, որոնք պետք է լինեն տարվա վերջում և նոր համապատասխան ֆիանանսական պահանջ դնեն տվյալ համայնքում։ Ենթադրենք, պետք է ջրագիծ կառուցել, դրա համար պետք է տեսնենք, թե ինչպես է այն կառուցվելու, քանի գյուղացի է դրանից օգտվելու, ինչ տնտեսական աճ է բերելու դա, աղքատությունը կրճատվելու է, թե ոչ, նոր հավանություն տալ», - նշեց Լոքյանը և կարևորեց  կարևորեց ԵՄ-ից խոշորացված համայնքներին տրամադրվող աջակցությունը և նշեց, որ դրանց շրջանակում, օրինակ՝ Դիլիջանում, ԵՄ օժանդակությամբ և պետության մասնակցությամբ 6 ավտոբուս է տրամադրվել, կանգառ, ինչպես նաև ծածկված շուկաներ, որոնք համայնքի բոլոր մասերը կապում են Դիլիջանի հետ։

Խոսելով խոշորացված համայնքների դրական կողմերի մասին՝ Դավիթ Լոքյանն ընդգծեց համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների կարգավորումը, որի միջոցով համայնքի բնակիչը կարողանում է իրեն անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար գնալ ոչ թե կենտրոն, այլ ստանալ իր բնակավայրում գործող կենտրոնի միջոցով։  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am