Հայ-վրացական «կնճռի» հետքերով. Խաչը, մահիկը, մահակը, թերթիկը

Հայ-վրացական «կնճռի» հետքերով Վերջին օրերի գումբուրդոյական երեւույթը մանրանկարն է արդեն քսան տարի ձգվող վրացահայկական-ջավախքյան մեծ պատկերի: Կողմերում չկան վրացական եւ հայկական շահեր, կան այլ երեւույթներ, ինչպիսիք են՝ խաչը, մահիկը, մահակը եւ ամենակարեւորը՝ թերթիկը:  Նախ հայերի Խաչը Ու՞մ են պատկանում Վրաստանի հայկական եկեղեցիները: Եկեղեցին, այսինքն Տիրոջ տունը, աղոթքի վայր է: Այն կոչված է մեզ բոլորիս միացնելու, մանավանդ՝ Քրիստոսի հետեւորդներին, այս դեպքում՝ հայերին եւ վրացիներին, որոնք պատիվն ունեն լինելու արեւելյան քրիստոնյա ազգերի վերջին մնացորդները: Սակայն, ահա Խաչը հանուն պոպուլիզմի եւ հետամնացության եւ նամանավանդ՝ շնորհիվ մահիկի, հայերի եւ վրացիների միջեւ դարձել է հարատեւ վեճի առարկա: Թուրք-ադրբեջանական մահիկը Մահիկը, այսինքն թուրք-ադրբեջանական եղբայրությունը եւ թուրքական ազգերի տարածքային շարունակականության հեռանկարները, շնորհիվ ադրբեջանական կապիտալի, անդադար քիթը «խոթում» են հայ-վրացական խնդիրների մեջ, միշտ ստվերից, եւ միշտ, բնականաբար հանուն պառակտման: Իսկ Սոքարա-Աքափեական զինանոցում օգտագործվում է առաջին հերթին մահակը:  Վրացական մահակը Ստվերում գործող մահիկը շարժում է վրաց իշխանությունների ներսում թերեւս արմատացած գամսախուրդիա-սահակաշվիլիական թափթփուկ ազգայնականների համար, որոնք, ճոխ սեղանների շուրջ, զլանալով տեսնել Վրաստանի թուրքացումն ու տնտեսության սոքարացումը, Վրաստանին սպառնացող վտանգը տեսնում են հայերի մեջ, եւ նամանավանդ Վրաստանի հեռանկարներին սպառնացող խեղճ «Հայկական Խաչի» մեջ: Այս դեպքում նրանք միանգամից եւ անհասկանալիորեն օգտագործում են տարաբնույթ միջոցներ, ինչպիսիք են վրացական Հատուկ ջոկատայիններին, հայատյաց ԶԼՄ-ներին, եւ շատ այլ խայտաբղետ միջոցներ, մեկը մյուսից ավելի ծիծաղելի: Հայ-Վրացական բարդ հարաբերություններում կարծես քիչ չեն հայկական խաչը, ադրբեջանական մահիկն ու վրացական մահակը, կա նաեւ՝ թերթիկը: Ընտրական թերթիկը Ահա մոտենում են հերթական ընտրությունները, եւ Թբիլիսիից մինչեւ Ախալքալաք ահագնանում է ընտրաթերթիկների «պարը»: Ո՞վ է առաջիկայում ուտելու պետական սնդուկում Ջավախքի զարգացման համար գլորվող մի քանի ողորմելի գրոշը: Եւ ահա, մի այլ ստվերից շրջանային «գործիչներ» չեն զլանում իրենց հերթին օգտվել հայկական խաչից՝ գրգռելով վրացական մահակի եւ թուրք-ադրբեջանական մահիկի ախորժակները: Մինչեւ կանցնեն ընտրությունները, կբաշխվեն աթոռները, եւ կհանդարտվի Ջավախքը: Արդ նման բարդ տարածաշրջանում, որտեղ կրկին անգամ եւս ցեղասպանության, ստրկացման, տեղահանման վտանգի առաջ են կանգնած ոչ միայն քրիստոնյա, այլ նաեւ փոքր բնիկ շատ ժողովուրդներ, այսպիսի իրավիճակն անթույլատրելի է: Մանր բիզնեսմեններին, խման ազգայնականներին եւ սոքարյան հուդայական արծաթ դրամները մսխողներին չի հաջողվում ապակայունացնել ջավախքյան տարածաշրջանը, որովհետեւ դրանից է կախված ոչ միայն ջավախահայերի անդորրն ու անվտանգությունը, այլ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի պետական անվտանգության բոլոր երաշխիքները: Հայ-վրացական համագործակցությանն այլընտրանք չկա: Միջհամայնքային եւ սահմանային ընդհարումների դեպքում Հայաստանն ու Վրաստանը չեն կարողանա հաղթահարել իրենց կայացման այս բարդ ժամանակաշրջանը: Հանրապետական Հայաստանն ու վրացական երազանքը կարողացան կայունացնել ետսահակաշվիլիական տարածաշրջանը, եւ այդ կայունությունը սկսում է տալ իր պտուղները: Պետք է վերջ տալ խաչի, մահիկի, մահակի եւ թերթիկի ախտանիշներին եւ մեզ պարտադրվող եւ անընդհատ կրկնվող անցանկալի ցնցումներին: Խաչը, ինչպես քվեաթերթիկը, այսինքն հավատքն ու ժողովրդավարությունը կոչված են լինել մարդկության զարգացման մեծագույն խորհրդանիշները, եւ ոչ՝ հետամնաց ու անկուշտ ստվերի խաղալիքներ:   Սևակ Արծրունի, Երեւան 10 Հոկտեմբեր 2017թ  Հոդվածը տարածել է «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am