Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են.հայտարարություն

Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են. մի տրվեք ապատեղեկատվությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» նախաձեռնող խումբը, որում ընդգրկված են 8 ՀԿ-եր: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն ու շրջանառության մեջ դնելը պետության կողմից կարեւոր քայլ է ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդիրը կարեւորելու եւ վերջինիս դեմ արդյունավետ պայքար մղելու հաստատակամություն արտահայտելու առումով։ Բռնության որեւէ ձեւի կիրառումը, իսկ երեխայի հանդեպ բռնությունն առավել եւս, համընդհանուր կարեւորության խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է երեխաների հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտում։ Մասնավորապես՝ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածն ուղղակիորեն երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, իսկ երեխայի պաշտպանության ապահովումը պետության հիմնական պարտականություններից մեկն է: Որպես երեխայի պաշտպանության ոլորտում բազմաթիվ տարիների փորձառություն ունեցող միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ հարգելով նախագծի վերաբերյալ քաղաքացիական որոշ խմբերի ու անհատների բարձրաձայնած կարծիքներն ու արտահայտած անհանգստությունները՝ հայտարարում ենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը։ Օրինագիծը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական երաշխիքներն ու ձեւերը: Այս օրենքի նախագիծը չի նախատեսում երեխաներին անհիմն կամ անօրինական ճանապարհով ընտանիքից առանձնացնում։ Ստորեւ ներկայացնում ենք այն հիմնական փաստարկները, որոնք ցույց են տալիս, որ օրինագծի դրույթները որեւէ աղերս չունեն երեխաներին նպատակադրված կերպով ընտանիքից առանձնացնելու պնդումների հետ։ Ինչպես բխում է օրենքի նախագծի վերնագրից եւ բովանդակությունից, այն միտված է կանխարգելել ընտանեկան բռնությունը, եւ «աջակցել ընտանիքին՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջի»։ Ծնողական իրավունքներից զրկելը եւ/կամ դրանք սահմանափակելը, մեր երկրում կատարվել եւ կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Այսօր պետությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխում՝ առաջնորդվելով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, փորձելով վերամիավորել մանկատներում եւ շուրջօրյա խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ: Ընդդիմախոսներն, ովքեր սույն օրենքի նախագծի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, հիմնվում են բացառապես հուզական հայտարարությունների վրա՝ այդպիսով փորձելով ազդել հասարակության որոշ շերտերի ընկալումների վրա: Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել անհիմն ապատեղեկատվությանը՝ ուղղված այս նախաձեռնության կարեւորության արժեզրկմանը։ «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» հնգամյա հանրային արշավ է, որի նպատակն է նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը: Արշավը միտված է նպաստել երեխայի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը ընտանիքում եւ սոցիալական միջավայրում՝ հանուն երեխայի բարեկեցության: Վորլդ Վիժն Հայաստան «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան Հայաստանի մանուկներ հիմնադրամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Երեխաների պաշտպանության ցանց «Ընտանիք եւ համայնք» ՀԿ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am