SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամանակ հիվանդասենյակներից մեկում Օձուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանը կոտրել է ապակյա բաժակը և սպառնացել, որ եթե բանտի և Ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները մոտենան իրեն, ինքը կվնասի իրեն և ցած կնետվի պատուհանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Հաշվի առնլով այն հանգամանքը, որ Վ. Բարսեղյանը, ով փորձում է ինքնասպան լինել, կալանավորվել է ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին 4-րդ կետերի (անձի առևանգում) հատկանիշներով, հիվանդանոց է ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Շիրոյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լոռու մարզի ոստիկանապետին, Թումանյանի բաժնի պետին և Լոռու մարզի դատախազի տեղակալին մի քանի ժամ է պահանջվել, մինչև կարողացել են համոզել Վ. Բարսեղյանին, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ Բացատրական աշխատանքների արդյունքում ժամը 23։40-ին Վ. Բարսեղյանը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը