«ժողովուրդը» գրում է. «Իշխանությունները շարունակում են անպատասխան թողնել հարցը, թե արդյո՞ք նախագահական լիազորությունների ավարտից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարումն արդեն որպես վարչապետ: Այսինքն` խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում որպես երկրի իրական ղեկավար՝ շարունակելո՞ւ է մնալ Սերժ Սարգսյանը, թե այնուամենայնիվ, նրան փոխարինող է գտնվել: ԱԺ երեկվա ճեպազրույցների ժամանակ, երբ կրկին հնչել է այս հարցը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին խնդրել է զինվել համբերությամբ՝ նշելով. «Մենք ունենք բավական շատ խնդիրներ, մենք զբաղված ենք այդ խնդիրներով, եւ այդ քննարկումները երբ որ կլինեն, դա կլինի հրապարակային, եւ բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»: Իշխանության մաս կազմող մյուս կուսակցության` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հիշեցնելով, որ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, նշել է. «Հիմա ժամանակավրեպ է այդ թեմայով որեւէ հարց քննարկելը,-նաեւ հավելել,-կգա ժամանակը, եւ ես կարծում եմ՝ դուք այդ «եթե»-ների պատասխանները կիմանաք: Գուցե նաեւ կափսոսեք, որ այսքան ժամանակ այդ հարցը «եթե»-ներով տվել եք»: Մի կողմից իշխանությունների այս գաղտնապահությունն անհասկանալի է. Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է ընդամենը կես տարի ժամանակ, եւ հասարակությունն իրավունք ունի իմանալու երկրի հետագա ճակատագիրը, առավել եւս, երբ այս «թեման» օրակարգում պահողը հենց իշխանություններն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը