Թուրքիան ձերբակալում են ԱՄՆ հյուպատոսության 2-րդ աշխատակցին

Թուրքիայում որոշում է կայացվել ձերբակալել ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ աշխատակցին. նրան որոնում են, իսկ կնոջն ու երեխաներին արդեն սկսել են հարցաքննել: Եվ միաժամանակ Թուրքիան հայտարարում է, թե թուրքերին վիզաների տրամադրումը դադարեցնելու քայլով «անիմաստ լարվածություն» է առաջ գալիս Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ,  գրում է Ամերիկայի ձայնը: Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության առաջին աշխատակացին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին ձերբակալել էին մեկ շաբաթ առաջ՝ նրան մեղադրելով ԱՄՆ-ում բնակվող կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել են վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին: ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ աշխատակիցը նույնպես մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Ի դեպ, Գյուլենը, որին Թուրքիայի նախագահը համարում է անցյալ տարվա հեղաշրջման փորձի կազմակերպիչ, հայտարարել է, թե իր կարծիքով, հենց Էրդողանն էլ կազմակերպել էր հեղաշրջման փորձը, իր քաղաքական հակառակորդներին տասնյակ հազարներով բանտեր նետելու նպատակով։ Հեղաշրջման փորձից հետո ավելի քան 5Օ հազար մարդ է ձերբակալվել Թուրքիայում։ Կիրակի օրը եւս, դատարան բերվեցին մարդու իրավունքների պաշտպան 11 ակտիվիստներ, նրանց ներկայացնելով ահաբեկչական խմբերի աջակցելու մասին մեղադրանքներ։ Միջազգային համաներում կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի տնօրենի, նույն կազմակերպության Թուրքիայի բաժնի ղեկավարի, ինչպես նաեւ Գերմանիայի ու Շվեդիայի երկու քաղաքացիների համար դատախազը պահանջում է 15 տարվա ազատազրկում։ Դա արժանացել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի եւ Միջազգային համաներում կազմակերպության Եվրոպայի հարցերով բաժնի տնօրենի քննադատությանը, Թուրքիայի մեղադրանքներն անվանելով «անհեթեթություն»։ Ի դեպ, Թուրքիան, որպես պատասխան, իր հերթին դադարեցրել է ԱՄՆ-ի իր հյուպատոսություններում վիզաների ծառայությունը։ Լարված իրավիճակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, ինչի արդյունքում դրամական շուկաներում կտրուկ ընկել է թուրքական լիրայի արժեքը։ Լարված իրավիճակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, երբ միայն մեկ ամիս առաջ էր ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում, թե երկու երկրների հարաբերությունները երբեք չեն եղել «այսքան ջերմ»։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am