Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է զգուշանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:

Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները... հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը:

Առանց հավելյալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղը մյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն... շողքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Մի՛ ֆինանսավորեք ՀՀ կառավարությանը, այն զուրկ է լեգիտիմությունից․ Ամստերդամը՝ ԵՄ-ին Ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի առ Աստված Հային կացնահարած Սաֆարովին Ալիևիը գնդապետ է դարձրել Միջադեպը «Դալմայի» տարածքում չի եղել. Փոխտնօրենը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․Արաղչին՝ Բայրամովին Ալիևը հայ ազգին ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք», ու ոչ մի արձագանք Հայաստանից Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին Յոթ Վերքում կեղծ պատարագից հետո մաքրման կարգ էր կազմակերպվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am